Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:33 21-10-2026

Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ով հայտնել է, որ Աբովյան քաղաքում հայտնի «Բենզինների խաչմերուկում» վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Արամ Հ.-ին մարմնական վնասվածքներ են պատճառել Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Տ. Մ.-ն և 17-ամյա Ա. Ա.-ն։

Համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տ. Մ.-ն և Ա․ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները