Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:05 22-10-2021

Պատերազմում Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունից հետո երկիրը գտնվում է անվտանգային, սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև․ Թադևոս Ավետիսյան

«Պատերազմում Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունից հետո երկիրը գտնվում է անվտանգային, սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում որպես ազգային շահերի առաջմղման հաջորդ փուլ»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ ՀՀ գործող իշխանությունը հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։

«Այս նպատակադրումը հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին, ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար, անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ, մյուս կողմից այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, դարձել է առաջնային օր առաջ և ամեն գնով՝ ներառյալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով իրագործման ենթակա»,- ասաց տնտեսագետ պատգամավորը։

Թ. Ավետիսյանի խոսքերով՝ թուրք-ադրբեջանական տանդեմն իր նավթադոլարներով փողախեղդ կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենց անդառնալի կախվածության մեջ, տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքական և ադրբեջանական ներմուծումով։ Ըստ նրա, առաջնային և կործանար հարված է հասցվելու նաև մեր երկրի գյուղատնտեսությանը, հատկապես ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը, մշակող արդյունաբերական ճյուղերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր