Արտաքին 48 րոպե առաջ - 22:57 21-10-2026

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Մոսկվան և Կիևը համաձայնել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ տեխնիկական մակարդակով եռակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյայի, որի անունը չի հրապարակվում։

Ըստ լրատվամիջոցի՝ ուկրաինական կողմն այս գաղափարին դրական է արձագանքել հոկտեմբերի 20-ին Օսլոյում, իսկ ռուսական կողմը՝ մեկ օր անց Սանկտ Պետերբուրգում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սթիվ Ուիթքոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունների վերսկսման հարցը։ Նա նշել էր, որ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում նոյեմբերի երկրորդ տասնօրյակում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի