Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:12 18-09-2021

ԱՄՆ-ում միլիոնատերը մեղավոր է ճանաչվել 21-ամյա վաղեմության սպանության համար

Անշարժ գույքի մագնատ, ամերիկացի միլիոնատեր Ռոբերտ Դարսթը մեղավոր է ճանաչվել 2000թ.-ին իր մտերմուհի Սյուզան Բերմանին սպանելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով, Լոս Անջելեսի դատարանի երդվյալ ատենակալներից երեք օր է պահանջվել Դարսթի գործով որոշում կայացնելու համար: Միլիոնատերը չի մասնակցել դատական նիստին՝ կորոնավիրուսակրի հետ շփումից հետո ինքնամեկուսացման պատճառով:

Հրապարակման մեջ նշվում է, որ դատարանում հարցաքննության ժամանակ Դարսթը շարունակ շփոթվել է ցուցմունք տալիս, և վերջում ինքն է խոստովանել, որ իր համար դժվար էր ընդունել, որ նա գրություն է ուղարկել Բերմանի մարմնի գտնվելու վայրի մասին տեղեկությունով և միևնույն ժամանակ չի սպանել նրան:

78-ամյա միլիոնատիրոջը սպառնում է ցմահ ազատազրկում: Դատական ​​նիստը, որի ժամանակ դատավորը կհրապարակի դատավճիռը, նշանակված է հոկտեմբերի 18-ին: Դարսթի կարողությունը, որը Նյու Յորքի կենտրոնում գտնվող մի շարք գրասենյակային շենքերի սեփականատեր է, ներկայումս գնահատվում է 100 միլիոն դոլար:

2015թ.-ին, վավերագրական սերիալի նկարահանումների ժամանակ, Դարսթն ակամա խոստովանել է սպանությունը, երբ մտել է լոգարան՝ մոռանալով հանել բարձրախոսը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։