Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 09:14 15-09-2021

Դեյվիդ Լինչը հսկայական ութոտնուկով գիշերային ակումբ է բացել

Ռեժիսոր Դեյվիդ Լինչը և ռեփեր Ֆարել Ուիլյամսն Իբիցայում գիշերային ակումբ են բացել, որն անվանվում է El Silencio: Այս մասին հաղորդում է TimeOut հրատարակությունը:

El Silencio-ի ներքին դիզայնը Լինչի աշխատանքներին նման է, կատարված է սյուրռեալիստական ​​ոճով և վերաբերում է ծովային թեմային: Ակումբում կա հսկայական թավշյա ութոտնուկ, որի շոշափուկները պտտվում են սենյակում, իսկ պատերից մեկից այցելուներին է նայում բիբերի փոխարեն լամպեր ունեցող մարդու դեմքը: Ակումբի դիզայնի համար պատասխանատու էր նկարչուհի Միրանդա Մակարոֆը:

«Ես հիշեցի այն ժամանակաշրջանը Ֆորմենտերայում, երբ մենակ գնացի դեպի ջուրը: Լողափում ուրիշ ոչ ոք չկար, իսկ հետո հսկայական շագանակագույն բիծ հայտնվեց, ես վախեցա: Ես տեսա մի հսկա ութոտնուկ՝ նարնջագույն աչքերով: Այս նկարազարդումը նվիրված է ութոտնուկին և նրա հետ շփվելու իմ փորձի վերստեղծումն է»,- ասել է նա:

El Silencio-ն ռեժիսորի արդեն երկրորդ ակումբն է: Առաջինը բացվել է դեռ 2011 թ. Փարիզում:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում