Ներքին 5 տարի առաջ - 17:00 13-09-2021

Կոմունիստներն անհասանելի են. պարզաբանումը կլինի վաղը

Համացանցում այսօր տարածված արտաքին գովազդի նկարները սուր քննարկումներ առաջացրին հանրության շրջանում:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գովազդային պաստառների միջոցով ներկայացնում է «հավերժ Ռուսաստանի հետ» ուղերձն ու կարգախոսը:

Թեմայի շուրջ փորձեցինք կապ հաստատել Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ:

Սկզբում հեռախոսահամարները չէին պատասխանում, այնուհետև կուսակցության ներկայացուցիչ Մհեր Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը վաղը հանդես է գալու մամուլի ասուլիոսվ կամ պաշտոնական հաղորդագրությամբ, և հանրությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Հարկ է նաև նշել, որ նմանատիպ բովանդակություն ունեցող արտաքին գովազդի վերահսկումը իրականացվում է տվյալ տարածքի կառավարման մարմինների կողմից:

Օրագիր.news-ը կապ է հաստատել նաև գովազդային գործակալություններից մեկի հետ և պարզել, որ արտաքին գովազդվով զբաղվող ընկերությունները գովազդը կարող են չտեղադրել, եթե այնտեղ տեղ են գտել լեզվի մասին օրենքի խախտումներ, կա բռնության և ագրեսիայի բացահայտ քարոզչություն կամ էրոտիկ բնույթի է:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»