Արտաքին 4 տարի առաջ - 21:35 06-03-2022

Apple Pay և Google Pay ծառայություններն անհասանելի կլինեն Ռուսաստանում Visa և Mastercard քարտերի համար

Ռուսաստանցիները չեն կարողանա օգտվել Apple Pay և Google Pay ծառայություններից Visa և Mastercard քարտերի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կենտրոնական բանկին։
Կարգավորիչը պարզաբանել է, որ Visa և Mastercard քարտերը Ռուսաստանում կարող են օգտագործվել ստանդարտ կոնտակտային կամ անհպում վճարումների համար։
«Բացի այդ, Mir Pay բջջային վճարման ծառայությունն աշխատում է սմարթֆոնի միջոցով անհպում վճարումների համար: Այն կարող է տեղադրվել Android սմարթֆոնների վրա: Мир Pay-ը թույլ է տալիս իրականացնել սովորական վճարային գործարքներ, այսօր դուք կարող եք «Միր» քարտերը միացնել ավելի քան 80 ռուսական բանկերի»,- նշել են գերատեսչությունում:
Ավելի վաղ Visa-ն և Mastercard-ը հայտարարել էին Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին։ Ավելի ուշ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ արդեն թողարկված քարտերը կշարունակեն գործել Ռուսաստանում։ Միևնույն ժամանակ, Visa-ի և Mastercard-ի միջոցով անդրսահմանային փոխանցումները շուտով անհասանելի կդառնան, նաև հնարավոր չի լինի գնումներ կատարել արտասահմանյան առցանց խանութներից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը