Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:19 07-09-2021

Աստղագետները պարզել են, թե ինչ տեսք է ունեցել երիտասարդ Արեգակը

Ամերիկացի աստղագետներն ուսումնասիրել են GM Aur երիտասարդ աստղի մակերևույթի տաք բծերի կառուցվածքը, որը գտնվում է Երկրից 450 միլիոն լուսային տարի հեռավորության վրա Կառավար համաստեղությունում՝ այդպիսով ավելի մոտենալով ըմբռնմանը այն բանի, թե ինչպես է ձևավորվել մեր Արեգակնային համակարգը, և ինչպիսի տեսք է ունեցել է արևը այդ նույն տարիքում: Այս մասին հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:

Երիտասարդ աստղի ձևավորման ընթացքում այն ակտիվորեն կլանում է նրան շրջապատող նախամոլորակային սկավառակի փոշու և գազի մասնիկները: «Սա նույն գործընթացն է, որի միջով անցել է Արեգակը»,- ասում է հոդվածի հեղինակ Քեթրին Էսպայլաթը Բոստոնի համալսարանից: Երբ այս ակրեցիայի ընթացքում աստղի վրա ընկնող մասնիկները բախվում են նրա մակերևույթի հետ, այդ տեղերում առաջանում են տաք բծեր: Նրանց հայտնությունը կանխատեսող համակարգչային մոդելները հիմնված էին ալգորիթմների վրա, որոնց օգնությամբ հաջողվել է պարզել, թե աճող աստղերի մակերևույթի որ տեղերն են ուղղվում նախամոլորակային սկավառակներից մասնիկները: Նրանց շարժումը որոշվում է երիտասարդ աստղի մագնիսական դաշտերի կառուցվածքով:

Ժամանակակից աստղադիտակները դեռևս թույլ չեն տալիս նման հեռավոր աստղի մակերևույթը լուսանկարել բոլոր մանրամասներով, սակայն ռենտգենյան, ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր և Hubble տիեզերական աստղադիտակներից տեսանելի տիրույթներից, Swift սարքից և Լաս Կամպանասի աստղադիտարանից ստացված տվյալները թույլ են տվել հաստատել ակրեցիայի մոդելների և տաք բծերի ի հայտ գալու ճշմարտացիությունը:

GM Aur աստղը ամբողջական պտույտ է կատարում մոտ մեկ շաբաթվա ընթացքում: Երկրից տեսանելի այս կամ այն բծերի պայծառության մակարդակը մեծանում և նվազում է այս ընթացքում, ինչը նույնիսկ հնարավորություն է տալիս որոշ ոչ միատարրություն բացահայտել առանձին բծերի ներսում՝ ցածր և բարձր ջերմաստիճանի դեպքում, և որոշել դրանց ձևը:

Վերջնարդյունքում նախամոլորակային սկավառակները ցրվում են՝ իրենցից հետո թողնելով աստղեր, մոլորակներ և աստղային համակարգը կազմող այլ տիեզերական օբյեկտներ: Այսպիսով, երիտասարդ աստղերի ուսումնասիրությունը, որոնք մեր Արեգակի հետ ունեն նման հատկություններ, դառնում է մեր սեփական մոլորակային համակարգի ծագումը հասկանալու բանալին:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա