Արտաքին 5 տարի առաջ - 12:02 05-08-2021

Հայաստանի կառավարությունը տեղյակ չէ, թե խաղաղության ինչ պայմանագրի մասին է խոսում Ալիևը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղյակ չէ, թե խաղաղության ինչ պայմանագրի մասին է խոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ մասին հայտնել է ՀՀ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած հարցմանն ի պատասխան։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է սկսել սահմանազատման բանակցություններ և կնքել խաղաղության պայմանագիր։ «Մենք Հայաստանին օրակարգ ենք ուղարկել` խաղաղության պայմանագիր: Թող ասեն, որ չեն ուզում, թող հրաժարվեն: Ես իմ կողմից բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Ադրբեջանը պատրաստ է այս հարցի շուրջ բանակցությունների: Պատերազմն ավարտվել է, ուզո՞ւմ եք խաղաղություն, կարծես թե` այո, ուրեմն` ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թող ստորագրվի խաղաղության պայմանագիր և լուծվի սահմանազատման հարցը»,- հայտարարել էր Ալիևը։

Ալիևի հայտարարությունից ստացվում է, որ արդեն իսկ գոյություն ունի Ադրբեջանի կողմից մշակված խաղաղության փաստաթղթի նախնական տարբերակ, հավանաբար ռուսական և թուրքական կողմերի ներգրավվածությամբ, որն ուղարկվել է հայկական կողմին քննարկման համար։ ՀՀ կառավարությունը, փաստորեն, հերքում է նման փաստաթղթի գոյությունը։

Սա կարելի էր համարել Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ հայտարարությունը, եթե Հայաստանի Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրություններից մեկում չհրապարակեր մի հանգամանք, որը մինչ այդ անհայտ էր և չէր բարձրաձայնվել որևէ մակարդակով։ Մասնավորապես, ՀՀ պաշտպանական գերատեսչության հուլիսի 28-ի հաղորդագրություններից մեկում, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական շփման գծի Սոթք-Վերին Շորժա հատվածում ընթացող մարտերին, նշվում է. «Հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան