Ներքին 5 տարի առաջ - 11:14 03-08-2021

Թուրքիայում հետազոտություն եմ իրականացրել և երբեք չեմ թաքցրել այդ փաստը. Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունը շատ ճկուն կերպով փոխվում է և այն, որ իր կյանքի որոշակի հատված անցկացրել է Թուրքիայում, ոչինչ չի ասվում։

Ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ երբեք չի թաքցրել փաստը, որ Թուրքիայում է եղել որոշ ժամանակաշրջան. «Ես 2017-ին Հրանտ Դինքի անվան հիմնադրամի շրջանակում Թուրքիայում մի քանի ամիս հետազոտություն եմ իրականացրել, ինչը երբեք չեմ թաքցրել։ Այսինքն` հեղափոխությունից հետո հարցազրույց եմ տվել ու ասել, որ եղել եմ Թուրքիայում»,–ասաց նա։

Մկրտչյանն արձագանքեց` շեշտելով, որ Ռուբինյանի` Թուրքիայում լինելու շարժառիթն իր համար տեսականորեն կարող է հանդիսանալ նրա` լրտեսական տառը ստանալու դեպք, քանի որ դեռ նախընտրական շրջանում էր Ռուբինյանն իր հարցազրույցներից մեկում Շուշին Շուշա անվանում։

«Ես երբեք Շուշին Շուշա անվանած չկամ։ Գաղտնիք չէ, որ նախընտրական շրջանում ձեր քաղաքական ուժը խոսում էր այն լեզվով, ինչ հիմա դուք` 8 ամիս մեզ թուրք եք անվանել։ Սակայն ընտրությունները տվեցին բոլոր հարցերի պատասխանները: Այս գործելաոճով մենք ոչնչի չենք հասնի: Առաջարկում եմ դաս քաղեք այս վիճակից ու փորձեք քաղաքակիրթ ճանապարհով աշխատել»,–ասաց Ռուբինյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց պատգամավորներին որակումներից զերծ մնալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը