Արտաքին 5 տարի առաջ - 13:22 16-07-2021

Թուրքական նավը կրակել է Կիպրոսի առափնյա պահպանության նավի վրա

Կիպրոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Թիլիրիա շրջանում թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի առափնյա պահպանության նավի վրա, այս մասին ուրբաթ՝ հուլիսի 16-ին, հայտնել է Կիպրոսի CNA լրատվական գործակալությունը:

«Լուսադեմին Կատո Պիրգոս Թիլիրիայի ծովային տարածքում թուրքական առափնյա պահպանության կողմից լուրջ սադրանք է տեղի ունեցել. թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի Հանրապետության առափնյա պահպանության նավի վրա, որը կանոնավոր պարեկություն էր իրականացնում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ ոստիկանության՝ առավոտյան ժամը 3:30-ի սահմաններում ծովային ոստիկանության և առափնյա պահպանության անձնակազմի երեք անդամներով Կիպրոսի նավը, որը կանոնավոր պարեկություն է իրականացնում Թուրքիայից անօրինական ներգաղթի դեմ պայքարի համար, նկատել է թուրքական առափնյա պահպանության նավը Կատո Պիրգոս նավահանգստից 11 ծովային մղոն հեռավորության վրա:

Նշվում է, որ Թուրքիայի առափնյա պահպանությունը հետապնդել է կիպրական նավը և կրակ բացել: Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի առափնյա պահպանության նավը չորս նախազգուշական կրակոց է արձակել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը