Ներքին 5 տարի առաջ - 17:39 13-07-2021

ՍԴ-ն քննարկում է դռնփակ նիստ հրավիրելու հարցը

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ դատարանը մերժել է «Զարթոնք» կուսակցության միջնորդություններից մի քանիսը, պաշտպանության նախարարությունից ընտրություններին զինծառայողների մասնակցության մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը հետաձգվել է:

«Ինչ վերաբերում է Հանրապետության նախագահին վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությանը, ՍԴ-ն այն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանն անդրադարձել ենք ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդության շրջանակում»,- հայտարարեց նա:

Արման Դիլանյանը հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հույժ-հրատապ միջնորդությունը ևս ՍԴ-ն որոշել է մերժել:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի միջնորդություններից երկուսը մերժվել են, երկուսի քննարկումը հետաձգվել է:

ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը հայտարարեց, որ սույն գործով զեկուցողը միջնորդել է իրականացնել դռնփակ նիստ:

Նա խնդրեց լրագրողներին, նիստերի դահլիճում ներկա գտնվողներին դուրս գալ՝ դատարանը կողմերի հետ դռնփակ նիստ անցկացնելու հարցը քննարկելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը