Ներքին 2 տարի առաջ - 11:45 06-03-2024

Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց․ անհապաղ դատական նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, կրկին տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն և բուժզննում է անցնում։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փետրվարի 21-ին կայացած դատական նիստում Գարիկ Գալեյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ զոհված զինծառայողի հոր խափանման միջոցը փոխել, քանի որ վերջինս ունի առողջական խնդիրներ։ Բացի այդ Գալեյանի համար կարևոր է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ որդու շիրիմին այցելելը, ինչը տնային կալանքի պարագայում հնարավոր չէ։ Դատարանը, սակայն, մերժել էր պաշտպանների միջնորդությունը։

Դատական նիստից մի քանի օր հետո Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին Աստղիկ ԲԿ՝ վերակենդանացման բաժանմունք։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ անհապաղ դատական նիստ հրավիրելու միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի Գալեյանի խափանման միջոցը փոխվի։

«Անհապաղ դատական նիստ հրավիրելու միջնորդություն էինք ներկայացրել, առաջնահերթության կարգով՝ արտահերթ, բայց պարզվեց, որ մեր միջնորդության ներկայացման հենց հաջորդ օրը առավոտյան դատավորը գնացել է արձակուրդ ու վերադառնալու է միայն մարտի 15-ին։ Հետևաբար այլ դատավոր չի կարող քննարկել արտահերթ միջնորդությունը, քանի որ գործն իր վարույթում է, և պետք է սպասենք մինչև ինքը արձակուրդից վերադառնա, նոր անդրադառնա այդ միջնորդությանը։ Չգիտեմ՝ դատավորի արձակուրդ գնալը զուգադիպություն էր, թե դիտավորություն, բայց փաստ է, որ մենք միջնորդությունը ներկայացրեցինք, հաջորդ օրն առավոտյան դատավորը մեկնեց արձակուրդ»,- ասաց փաստաբանը,ապա հավելեց․

«Գարիկը հենց հիմա հիվանդանոցում է, այսօր առավոտյան է տեղափոխվել և կրկին անցնում է հետազոտություններ»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, մեղադրանք է ներկայացվել 2 հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է գրավ՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում