Մամուլ 2 տարի առաջ - 07:52 04-11-2023

Արցախի ԱԺ նիստ հրավիրելու քննարկումներ են սկսվել. ինչ սպասել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանված արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրաստվում են Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել կամ որեւէ հայտարարություն ընդունել այդ նիստի ժամանակ:

«Նիստի մասին քննարկում կա, այո, բայց ոչ միայն ինքնորոշման մասին, խնդիրը միայն դա չէ: Արցախի Ազգային ժողովը լուծարված չէ, այն պե՞տք է ինչ-որ գործունեություն ծավալի, թե՞ ոչ: Միայն ինքնորոշման հարց չէ, նաեւ մեր հետագա քայլերի, ճակատագիրը, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք անելու. այս բոլոր հարցերը պետք է քննարկենք», -ասաց Աղաբեկյանը՝ չցանկանալով փակագծեր բացել:

Աղաբեկյանից հետաքրքրվեցինք՝ կապ հաստատել են արդյոք ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հետ, որպեսզի նա նիստ հրավիրելու նախաձեռնությանն ընթացք տա. «Մինչ այսօր չի հաջողվել նրա հետ կապ հաստատել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում