Մամուլ 5 տարի առաջ - 08:18 08-07-2021

Ինչո՞ւ է իշխանությունը վախեցած Արթուր Վանեցյանից. Փաստ

Փաստ օրաթերթը գրում է

Վերջին օրերին նոր թափ ու «որակ» է ստացել իշխանության ֆեյքագրոհը: Եթե ընտրություններից առաջ «ֆեյքային ֆաբրիկան» հիմնականում հենց նախընտրական տրամաբանության մեջ էր, ապա հիմա նորից վերադարձել է իր «հին, բարի» ձեռագրին՝ թիրախավորելով կոնկրետ անձերի: Սոցցանցային ամենամակերեսային դիտարկումն անգամ ցույց է տալիս, որ այս օրերին կազմակերպված արշավ է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանի դեմ։ Լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում վերջինիս որևէ հարցազրույցի, կամ նրա մասին տեղեկատվական որևէ նյութի տակ իշխանական ֆեյքերը ուղղորդված տոտալ հարձակում են իրականացնում Վանեցյանի դեմ: Ընդ որում, ուշագրավ է, որ նույնիսկ այստեղ են ապիկարություն դրսևորում այս իշխանությունները՝ ակնհայտ ի ցույց դնելով ուղղորդվածությունը:

Բանն այն է, որ ֆեյքերի «քոմենթները» հաճախ կրկնվում են ոչ միայն բովանդակային առումով, այլև նույնիսկ բառացի: Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ Արթուր Վանեցյանի առումով լուրջ անհանգստություններ ու վախեր ունի այն իմաստով, որ նա երիտասարդ է, եռանդուն, հեռանկարային, չի ասոցացվում, այսպես կոչված, «նախկինների» հետ, անհատապես բավականին լավ իմիջ է ունեցել նաև ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, առավել ևս իր հրաժարականից հետո: Հենց այս ամենը հաշվի առնելով էլ, մեր տեղեկություններով, Փաշինյանը հետընտրական հատուկ «արշավ» է նախաձեռնել Արթուր Վանեցյանի դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․