Ներքին 2 տարի առաջ - 22:17 08-05-2024

Իշխանությունը վախեցած է. մարզերից ոստիկանական խմբերի տեղափոխումը շարունակվում է

Վաղը Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու համազգային հանրահավաք հոգևոր առաջնորդների գլխավորությամբ։

Oragir.News-ն արդեն հայտնել էր, որ վաղվա հանրահավաքից առաջ մարզերից ոստիկանական խմբեր են տեղափոխում մայրաքաղաք։

Մեր տեղեկություններով՝ այս պահին էլ շարունակում են ոստիկաններին տեղափոխել Երևան։ Ոստիկանական մեծ զորք է տեղափոխվել Գյումրիի Մուշի և Կումայրի բաժիններից, ինչպես նաև այլ վարչություններից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններին հրաման է իջեցվել բարձր մակարդակով պատրաստվել վաղվա համազգային հանրահավաքին։ Նույնիսկ այն ոստիկաններին են տեղափոխել, ովքեր արձակուրդում են եղել։

«Մեծաթիվ ոստիկանական խմբեր էլ առավոտյան էին տեղափոխել, Գյումրիի երթի հետ կապված՝ պարեկային ծառայությունն էլ են հանել ոտքի։ Իշխանությունը վախեցած է, երևի իրենք էլ չէին մտածում, որ այսքան մարդ կհավաքվի: Վաղը հավանաբար Փաշինյանը կլարի իրավիճակը, բայց ոստիկանական համակարգում էլ կարգին տղերք կան, որ զզվել են Նիկոլի հրամանները կատարելուց։ Ես վստահ եմ ասում՝ եթե իրավիճակը փոխվի, ոստիկանները կկանգնեն ժողովրդի կողքին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը։

Նաև հայտնել էինք, որ օրերս մարզերից ոստիկանականներին տեղափոխել էին Կիրանց, բողոքի ակցիա իրականացնող ժողովրդի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից