Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:25 07-07-2021

Պուտինի և Փաշինյանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի կարևորությունը՝ նշելով, որ նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով Մոսկվայում է: Կլինի շփում Փաշինյանի հետ, իսկ հետո նախագահն ու վարչապետը կշարունակեն շփումը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: Սա կարևոր է, և, ըստ էության, առաջին արտասահմանյան այցն է, որ Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո, բավականին վստահ, համոզիչ հաղթանակից հետո», - ասել է Պեսկովը:

Խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում, նրանք կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, արդեն տարածաշրջանում գտնվող ռուս զինվորականների տեղակայման և երկկողմ հարաբերությունների մասին հարցեր:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանդիպման արդյունքում նախատեսվո՞ւմ է պայմանագրի ստորագրում՝ ռուս խաղաղապահների մեկ այլ խմբի տեղակայման մասին՝ Պեսկովն ասել է. «Ոչ, դա տեղեկություն է, որը չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, այնտեղ տեղակայված ռուս զինվորականները և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները, բայց չի նախատեսվում փաստաթղթերի ստորագրում»:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ստորագրած հայտարարությունների կատարումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակչությանը օգնության տրամադրման հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ