Արտաքին 5 տարի առաջ - 20:39 24-06-2021

Կրասնոդարի երկրամասի հյուրանոցները կընդունեն միայն պատվաստված զբոսաշրջիկներին

Կրասնոդարի երկրամասում հուլիսի 1-ից հյուրանոցները, առողջարաններն ու մանկական ճամբարները կընդունեն միայն այն հյուրերին, որոնք կունենան բացասական PCR թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ: Նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ որոշումը պայմանավորված է տարածաշրջանում դեպքերի աճով:

Օգոստոսի 1-ից հյուրանոցներում կհյուրընկալվեն միայն պատվաստված զբոսաշրջիկները:

Հունիսից Ռուսաստանում COVID-19-ի մեկ այլ բռնկում է նկատվում: Դեպքերի մեծ մասը Մոսկվայում է: Քաղաքային իշխանությունները կրկնել են իրենց առաջարկությունը ընկերություններին, որ վերջիններս անցնեն հեռավար աշխատանքի, և հայտարարել են որոշակի քաղաքացիների պարտադիր պատվաստումների մասին: Գործատուները պարտավորվում են աշխատանքից հեռացնել պատվաստումներից հրաժարվողներին:

Մոսկվային հետևելով՝ մյուս շրջանները ևս սկսել են դիտարկել պարտադիր պատվաստման պահանջը:

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 20 հազար նոր դեպք, ինչը հունվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Պաշտոնական տվյալների համաձայն՝ դեպքերի մակարդակի բարձրացման պատճառը կորոնավիրուսի նոր շտամներն են՝ առաջին հերթին հնդկականը: 2020-ի վերջից երկրում սկսվել են պատվաստումները, բայց պատվաստվածների տոկոսը շարունակում է մնալ ցածր. բնակչության մոտ 14 տոկոսը ստացել է դեղամիջոցի մեկ չափաբաժին, մոտ 11 տոկոսը ամբողջությամբ պատվաստված է:

Պատվաստում, Ռուսաստանի օրենսդրության համաձայն, կամավոր է: Կրեմլը դեմ է պարտադիր իմունիզացիային:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․