Ներքին 3 տարի առաջ - 15:11 19-10-2022

Ջերմուկում իրավիճակը անհանգստացնող է, հյուրանոցները, սակայն, սկսել են աշխատել․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք՝ ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։

«Անհանգստացնող է վիճակը, այնուամենայնիվ պետք է ասել, որ Ջերմուկի հյուրանոցները սկսել են աշխատել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, ոչ մի ազատ տեղ չի եղել, բայց պարզ է, որ հիմա այդպիսին չէ իրավիճակը։

Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ ակտիվանում է կյանքը՝ ինչպես այնտեղ, այնպես էլ մյուս վայրերում։ Ջերմուկի ճոպանուղին չի գործում, որովհետև այնտեղ կա պահեստամասեր ներմուծելու և վերանորոգելու խնդիր։ Մինչև սեպտեմբերի 13-ը Ջերմուկի հյուրանոցներում ազատ տեղ չկար, հիմա հնարավոր է հյուրանոցների 10-15 տոկոսը զբոսաշրջիկներով բնակեցված լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի կրած տնտեսական վնասներին, ապա, ըստ Քերոբյանի, Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերը Հայաստանի տնտեսության մեջ մեծ մասնակցություն չունեն, սակայն ընդհանուր բիզնես միջավայրի վրա այդ ամենն ազդեցություն ունեցել է՝ բազմաթիվ միջոցառումներ են չեղարկվել, որոշ ներդրողներ սկսել են հետաձգել իրենց ծրագրերը։ Սակայն Քերոբյանը կոչ արեց բոլոր ներդրողներին չդադարեցնել և չհետաձգել իրենց պլանները։

Նախարարը նաև հիշեցրեց, որ Կառավարությունը գումար է հատկացրել մարզպետարաններին, որպեսզի արագ վերականգնվեն բնակավայրերը։

«Այսօր մարզպետարանները զբաղվում են միջավայրերը ակտիվացնելու գործով։ Մենք էլ պլանավորում ենք ծրագրեր զբոսաշրջային միջավայրը ակտիվացնելու համար»,- ասաց Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում