Մամուլ 5 տարի առաջ - 08:32 23-06-2021

ՔՊ ցուցակի մինչև 90 համարը խորհրդարան կանցնի․ Հրապարակ

«Ըստ ստացած քվեների՝ նախնական տվյալներով՝ ՔՊ-ն կունենա 68 կուսակցական պատգամավոր, 3 ներկայացուցիչ՝ ազգային փոքրամասնություններից, ինչն օրենքի պահանջն է։ Կրկին ՔՊ խմբակցության մեջ կլինեն եզդիների ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, ռուսներից՝ Ալեքսեյ Սանդիկովը, ասորիների ներկայացուցիչը կլինի «Հայաստան» դաշինքի քվոտայով։

ՔՊ-ում վստահ են, որ իրենց ցուցակից ԱԺ է անցնելու անգամ 90-րդ համարը, քանի որ մարզպետ-քաղաքապետ- թաղապետ-նախարարները կտեղափոխվեն գործադիր։ Որոշ տեղեկություններով, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է ԱԺ-ում էլ մնա։ Փոխարենը գործադիր կգնա Ռուբեն Ռուբինյանը՝ արտգործնախարար։ Ցուցակի ամենավերջինը՝ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ ոլորտում բարձր պաշտոն կստանա։

Հին ՔՊ-ական դեմքերի կողքին կհայտնվեն Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Վիգեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, «Կառավարական ամառանոցներ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀԺ հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տիրուհի Լիլի Մինասյանը, ով ավելի վաղ ԱԺ աշխատակազմն էր ղեկավարում, Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը, Արայիկ Հարությունյանի սանիկ Դավիթ Դանիելյանը՝ ՊՎԾ պետի օգնականը, Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը, ով բժշկական քոլեջ է ավարտել և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ավագ բուժքույր է։ Չի բացառվում, որ պատգամավոր դառնա նաև ցուցակի 93-րդը՝ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը։

Ի դեպ, խորհրդարանի անդրանիկ նիստը, ըստ կարգի, վարում է ամենաավագ պատգամավորը, այս դեպքում՝ քրդերի ներկայացուցիչ 76-ամյա Կնյազ Հասանովը, ով նաև 2018-ի անդրանիկ նիստն է վարել։

ԱԺ նախագահի մասին իշխող թիմում դեռ վերջնական որոշում չկա, թեկնածուները շատ են՝ Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից