Ներքին 5 տարի առաջ - 11:35 17-06-2021

Քաղաքական ուժերը շարունակում են անցկացնել նախընտրական հանրահավաքներ և ակցիաներ

Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 11-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

«Պատիվ ունեմ» դաշինքը կենտրոնակայանում ժամը 12։00-ին հանդես կգա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 11-րդ օրը սկսելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում՝ ժամը 11։00-ին՝ Երվանդ Քոչար փողոցի կողմից։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Գեղարքունիքի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան բնակիչների հետ ժամը 11։00-ին Շորժայում, 12։30-ին՝ Վարդենիսում, 14։50-ին՝ Մարտունիում, 17։00-ին Գավառում։ Դաշինքի անդամները երեկոյան ժամը 18։30-ին հանրահավաք կանցկացնեն Սևանի հրապարակում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամը 20։00-ին կլինի Երևանի Հանրապետության հրապարակում։ Մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հանրահավաք կիրականացվի։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 17-ին լինելու է Շիրակի մարզում։ Ընտրողների հետ հանդիպումներ կլինեն Արթիկում՝ ժամը 11։00-ին, Մարալիկում՝ ժամը 12։30-ին, Գյումրիում՝ ժամը 14։00-ին։ Երեկոյան ժամը 19։00-ին դաշինքի անդամները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Ազատության հրապարակում։

«Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում այցելություններ են իրականացնելու Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում։ Նրանք աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 19։00-ին կլինեն Արաբկիր, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջաններում։ Ժամը 16։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները կլինեն Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում, ապա 18։30-ին՝ Արմավիրի մարզում՝ Էջմիածին քաղաքում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կլինի Երևանում։ Քաղաքական ուժը ժամը 19։00-ին նախընտարական հանդիպում-հանրահավաք կիրականացնի Ազատության հրապարակում։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են