Ներքին 5 տարի առաջ - 20:20 17-06-2021

Քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամներից ծախսել են 697,6 մլն դրամ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հասանելի են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի ու ելքերի վերաբերյալ տվյալները, որոնք տրամադրվել են Կենտրոնական բանկի կողմից։

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 11-ի դրությամբ քարոզարշավին ամենաքիչ ծախսերն արել է «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ ծախսելով շուրջ 476 754 հազար դրամ։ Համեմատաբար քիչ են ծախսել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը (1 447 080 դրամ), «Հայոց հայրենիք» կուսակցությունը (1 000 000 դրամ), «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը (1 495 350 դրամ)։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ծախսել է 60 հազար դրամ։ Քարոզարշավին նշված ժամանակահատվածում որևէ գումար չեն ծախսել «Քաղաքացու որոշում», «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, ինչպես նաև Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը ծախսել է 3 057 000 դրամ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծախսել է 168 մլն դրամ: «Հայաստան» դաշինքը ծախսել է 166 մլն դրամ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 133 մլն դրամ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ծախսել է 55 մլն դրամ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ծախսել է 25,8 մլն դրամ։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ծախսել է 48 932 100 դրամ։ ՀԱԿ-ը՝ 34 491 920 դրամ։ «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքը ծախսել է 18 869 020 դրամ։ Դեմոկրատական կուսակցությունը ծախսել է 13 409 371 ՀՀ դրամ։

Քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամներ են ներդրել ընդհանուր առմամբ՝ 961,5 մլն դրամ, որից առայժմ 697,6 մլն դրամ է ծախսվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում