Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:00 13-06-2021

«Արարատցեմենտ»-ի աշխատակցին ազատել են աշխատանքից՝ ԲՀԿ-ին չանդամագրվելու համար

Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ Արթուր Զիրոյանը, որը տարիներ շարունակ աշխատել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, Օրագիր.news-ին է ներկայացրել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ժամանակակից սեպարատոր համակարգը գործարանի տարածքում պարզապես գետնին թափված:

Զիրոյանը պնդում է, որ գործարանը ցեմենտի համար հատուկ սերտեֆիկատ է տրամադրում ժամանակակից սեպարատոր համակարգով անցկացնելու վերաբերյալ, այնինչ գործարանում իրականում ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, նույնիսկ գործարանի վերազինման տեղեկությունները սուտ են:

Արթուր Զիրոյանն աշխատանքից ազատվել է երկու անգամ: Առաջին անգամ 2010թ.-ին, երբ գործարանի աշխատակիցներին ստիպում էին անդամագրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Ես ու եղբայրս բնականաբար հրաժարվել ենք, քանի որ անկուսակցական ենք: Դիմում գրեցինք և ազատման դիմումի մեջ հենց այդպես էլ նշեցինք, որ չենք ցանկանում դառնալ կուսակցության անդամ ու գործի չգնացինք: Սկզբում ասացին, որ դիմումը կստորագրեն, բայց արդյունքում պարզվեց այնքան ժամանակ չեն ստորագրել, մինչև անհարգելի բացակայությունը պատճառաբանելով՝ ազատել են աշխատանքից: Հետո կուսակցությունը դարձավ ընդդիմություն ու ժողով արեցին, որին ես էլ էի մասնակցում: Ժողովի ժամանակ բարձրաձայն ասացի, որ եթե ընդդիմություն եք ու պայքարում եք ապօրինությունների դեմ, ինչո՞ւ ես այսօր աշխատանք չունեմ: 15 րոպե հետո կանչեցին ու ասացին, որ վերականգնում են նույն պաշտոնին»,- պատմում է Զիրոյանը:

Երկրորդ անգամ Զիրոյանին ու նրա եղբորն աշխատանքից ազատել են 2020թ. մայիսին, երբ վերջիններս ղեկավարության հետ կրկին խնդիր են ունեցել: «Գործարանում վախի մթնոլորտ կա: Բացի նրանից, որ մեր անվտանգությունը ոչ մի կերպ չեն ապահովում, հետն էլ մեզ հետապնդում են մեր քաղաքական հայացքների համար: Ղեկավարությունը մեզ հետ հայհոյելով է խոսում, իսկ իմ անմիջական ղեկավարը՝ Արամ Հովհաննիսյանը, մեզ անընդհատ ասում էր, որ մաքրենք մեր ֆեյսբուքյան էջերը, ակտիվ չլինենք, ոչ մեկի հասցեին քննադատական բան չգրենք, կարծիք չարտահայտենք, հակառակ դեպքում աշխատանքային պայմանագրերը չեն երկարացվի: Մեր պայմանագրերն անժամկետ են, սակայն պարզվում է, որ փոփոխություններ են մտցվել ու կոնկրետ ժամկետներ են նշված: Մեզ մոտ ուրիշ պայմանագրեր են, իրենք արդեն փոփոխված են ներկայացնում: Ընդհանրապես, ով պայմանագիր է խնդրում, որ տեսնի՝ ինչ է գրված, լուրջ խնդիրներ է ունենում ղեկավարության հետ»:

Զիրոյանն ու մի քանի աշխատակիցներ կոլեկտիվ հայցով նախ դիմել են Վեդիի ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարան, սակայն մինչ օրս տարբեր պատճառաբանությամբ գործին ընթացք չի տրվել: Բացի դրանից՝ Զիրոյանն առաձին բողոք է ներկայացրել ԱԱԾ, դատախազություն ու նամակներ է ուղարկել մի շարք պատգամավորների:

«Դիմել եմ նախ ԱԱԾ, որտեղից մինչ օրս դեռ ո՛չ կանչվել եմ, ո՛չ հարցաքննվել: Դիմել եմ նաև դատախազություն, որտեղ իբր քննվել է գործը, դատախազը արձանագրություն է կազմել, որտեղ իմ նշած մի շարք խնդիրներից միայն աշխատանքային պայմանագրին է արդրադարձել՝ նշելով, որ թե իբր ծանրաբեռնվածության պատճառով կադրային բաժնի աշխատակիցը թերացել է, բայց հետո ամեն ինչ ճտկվել է: Իրենց մոտի օրինակն է ուղղվել, մեզ մոտ ոչինչ չկա ուղղված, մեզ չեն էլ տեղեկացրել: Այսինքն իրենք ընդունել են, որ թերացել են ու սխալ պայմանագրի պատճեն է մեզ տրվել: Գործարանից դատախազությանը կեղծ թղթեր են ներկայացրել, թե իբր մեզ վարձատրել են, բայց ո՞վ է ստացել, ե՞րբ ենք ստացել, չգիտեմ: Այն կեղծ թղթերը, որ դատախազություն են ներկայացրել, թե իբր մեզ հավելավճարներ են տվել, նույնպես ունեմ»,- պատմում է Արթուր Զիրոյանը:

Զիրոյանը վստահեցնում է, որ իր և եղբոր հանդեպ պարզապես հաշվեհարդար են տեսնում: «Ես բազմաթիվ փաստեր կարող եմ ներկայացնել, որ «Արարատցեմենտը» իր պարտավորությունները չի կատարում աշխատողի հանդեպ: Չի տրամադրում գործիք, հագուստ, չի վճարում գործուղումները: Գործարանի ղեկավարությունն ինձ ուղարկել է Կապան աշխատանքի, սակայն ոչ մի կոպեկ չի վճարել: Նույնիսկ աշխատողների համար համար նախատեսված զուգարանը մեր գումարով ենք կառուցել: Իսկ այն ավտոբուսը, որով մեզ տանում-բերում էին աշխատանքի, մի օր մարդկանց մահված պատճառ է դառնալու: Բազմիցս հայտարարել են, որ գործարանի վերազինում է եղել, բայց ես որպես ներսի աշխատակից, վստահեցնում եմ, որ ոչ մի վերազինում էլ չի եղել»,- ասում է Արթուր Զիրոյանը և հավելում, որ գործարանի, ղեկավարության ու ընդհանրապես «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մասին բազմաթիվ փաստեր ունի, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել կենցեռնի ու նրա սեփականատիրոջ վարկանիշին:

Դատախազությանը ներկայացված բողոքի քննությունը պետք է տեղի ունենար հունիսի 3-ին, սակայն վերջին պահին հայցվոր կողմից տեղեկացրել են, որ դատավորն այլ նիստի է մասնակցում, ուստի՝ բողոքի քննությունը հետաձգվում է անորոշ ժամանակով: «Դատալեքսով նայել եմ, տվյալ դատավորը ոչ մի այլ դատավարության չի մասնակցում, պարզապես անընդհատ ձգձգում են, բայց ես չեմ նահաջելու»,- ասում է Արթուր Զիրոյանը:

Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել «Արարատցեմենտի» գործարանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ:

<iframe width="835" height="480" src="https://www.youtube.com/embed/NXqLdISh0OE" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին