Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 17:19 27-05-2021

Կառաջարկեի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, բացի հայտարարություններից, այլ հույսեր չկապել. Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությայն նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ մայիսի 27-ին Երևանում հանդիպեցին Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին, նախագահ Քոչարյանն ասաց․ «ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ կազմակերպության անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։ Այդ երկրների միջև կան և՛ ավելի խորը տնտեսական կապեր, և՛ ղեկավարների անձնական հարաբերություններն են ավելի լավ։ Նման բան չի եղել, բայց վերջին երեք տարվա ընթացքում սա արդեն փաստ է։ Հիմա ինչպե՞ս եք ՀԱՊԿ-ից սպասում կտրուկ արձագանք, երբ նման վիճակ է ստեղծվել։ Համոզված չեմ, որ Ռուսաստանը միայնակ կարող է ՀԱՊԿ-ի բոլոր երկրներին պարտադրել մեր հարցով այս կամ այն քայլն անել։ Այնտեղ մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Կառաջարկեի ՀԱՊԿ-ի հետ կապված, բացի հայտարարություններից, ուղղակի այս իրավիճակում այլ հույսեր չկապել։ Սա չի նշանակում, որ այդ կազմակերպությունը լավը չէ կամ պետք չէ նրա հետ աշխատել։ Սա նշանակում է, որ այն վնասը, որ հասցրել են ՀԱՊԿ -ին՝ նրա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին դատելով, պետք է վերականգնել և կարգավորել մեր հարաբերությունները»։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը