Միտք 4 տարի առաջ - 14:17 07-02-2022

Դրսի մեր հայրենակիցները Հայաստանի հետ այլևս հույսեր չեն կապում

Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է 2021թ․-ի անշարժ գույքի շուկայում իրականացված բոլոր տեսակի գործարքների ընդհանուր պատկերը։ Մի շարք առումներով այն բավականին հետաքրքիր է։ Հատկապես օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված առուվաճառքի գործարքների վերլուծությունը լրջորեն մտորելու տեղիք է տալիս։

2021թ․-ին հանրապետության անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների 8․2%-ի (4621) դեպքում մասնակից են եղել օտարերկրյա քաղաքացիներ։ 1466 գործարքի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են որպես գնորդ, 3034-ի դեպքում՝ վաճառող։ 121 առուվաճառքի դեպքում երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիներ։ Նշենք, որ «օտարերկրյա քաղաքացիները» առավելապես մեր հայերնակիցներն են, որ ունեն այլ երկրների քաղաքացիություն։ Ինչևէ։ Համաձայն պաշտոնական վիճակագրության անցած տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում գնել են 724 բնակարան, մինչդեռ վաճառել են 1279։ Գնել են 301 բնակելի տուն, վաճառել՝ 755։ Գնել են 23 արտադրական նշանակության շինություն, նույն ընթացքում վաճառել են 21 նման շինություն։ Այստեղ ձեռք բերած 332 միավոր հողի դիմաց օտարել են 942-ը։

Որպեսզի պարզ լինի, թե ինչպես է «զարգացել» անշարժ գույքի շուկան հետհեղաշրջումային այս տարիներին, ներկայացնենք անշարժ գույքի առուվաճառքին վերաբերող նույն վիճակագրությունը 2018թ․-ի գործարքների թվերով։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ 2018թ․-ի ընթացքում օտարեկրյա քաղաքացիները (բացարձակ մեծամասնությամբ այլ երկրների քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները) ՀՀ-ում գնել են 824 բնակարան, օտարել 523-ը, գնել են 255 բնակելի տուն, վաճառել 196-ը, գնել են 18 արտադրական նշանակության շինություն, վաճառել 6-ը, գնել են 280 միավոր հող, վաճառել 221-ը։

Փաստորեն․ 2018թ․-ին Հայաստանի անշարժ գույքի շուկայում բացարձակապես բոլոր դեպքերում, օտարերկրյա քաղաքացիները հարյուրներով ավել գնել են, քան վաճառել։ Նույն սկզբունքով 2021թ․-ին դրսի մեր հայրենակիցները բոլոր դեպքերում հարյուրներով ավել վաճառել են, քան գնել։ Ընդ որում, կլինի Երևանում թե մարզերում, պատկերը նույնն է։ Շատ մեծ չէ տարբերությունը 2020թ․-ի վիճակագրության առումով։ Դա փաստում է այն մասին․ որ դրսի մեր հայրենակիցները, որ մինչ այդ ձգտում էին հայրենիքում տուն, հող ունենալ, մի օր վերադառնալու երազանքով, այլևս Հայաստանի հետ հույսեր չեն կապում։

Աշոտ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի