Մամուլ 5 տարի առաջ - 10:24 18-02-2021

ՍԴ-Ն ԿԱՐՃԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾԵՐԸ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը փետրվարի 15-ի աշխատակարգային նիստում կարճել է ԱԺ ընդդիմության դիմումների հիման վրա հարուցված որոշ գործեր, միայն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու բողոքի քննությունն է մնացել, բայց հետաձգվել է քննության ժամկետը․ այն կքննի ապրիլի 20-ին։

Հիշեցնենք․ ԱԺ ընդդիմադիրները ՍԴ էին դիմել 2020թ․ օգոստոսին, երբ ԱԺ-ն հունիսի 22-ին 89 ձայնով ընդունեց «Իմ քայլի»` սահմանադրական փոփոխությունների նախագիծը, եւ դադարեցվեցին 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները։ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանն ու Ալվինա Գյուլումյանն անցան թոշակի։ ՍԴ աշխատակարգային նիստում կայացրած որոշումը ծավալուն է, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը փոխանցեց, որ դեռ ծանոթանում են, կխոսեն ավելի ուշ։

Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխության վերաբերյալ բողոքին, ապա դրանով ԱԺ նախագահի լիազորությունների բաժնում ավելացել է նոր դրույթ․ ԱԺ նախագահը 7-օրյա ժամկետում կարող է հրապարակել ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ առանց նախագահի ստորագրության։ Այսինքն, գործ ունենք մի ինստիտուտի կողմից մյուսի լիազորություններն ուզուրպացնելու հետ։ Մարուքյանը կարծում է, որ եթե այս մասով դիմումը բավարարվի, հնարավոր կլինի անդրադառնալ սահմանադրական փոփոխությունների խնդրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար