Արտաքին
Թեհրանը պատրաստ չէ քննարկել պատերազմի դադարեցման պայմանները. Արաղչի
19:13 08-03-2026
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը ներկայումս հնարավոր չի համարում քննարկել մարտական գործողությունների դադարեցման պայմանները։
Մեծ Բրիտանիան նախատեսում է մինչև 2030 թվականը մշակել հիպերձայնային զենք
17:45 08-03-2026
Մեծ Բրիտանիան մինչև 2030 թվականը կներկայացնի իր սեփական հիպերձայնային զենքի առաջին նախատիպը, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետապնդելու է Խամենեիի ցանկացած ժառանգորդի
17:31 08-03-2026
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) նախազգուշացրել է, որ շարունակելու է հետապնդել Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի ցանկացած ժառանգորդի։
Հռոմի պապը կոչ է անում դադարեցնել բռնությունը Մերձավոր Արևելքում
17:19 08-03-2026
Նա զգուշացրել է, որ հակամարտությունը սնուցում է վախ և ատելություն և մտահոգություն հայտնել, որ այն կարող է ավելի տարածվել։
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով
16:52 08-03-2026
Մոսկվան հաշվի է առնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների բոլոր ասպեկտները և շարունակում է բաց մնալ բանակցային գործընթացի համար:
Իրավիճակը համաշխարհային շուկայում ծայրահեղ սրվել է. Պուտինը՝ էներգակիրների աճի մասին
16:28 08-03-2026
Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է Ուկրաինայի մասին, որը հարձակվում է գազատար նավերի վրա՝ Եվրոպայում վառելիքի պակասի պայմաններում:
ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների ամենափոքր զnհն ութ ամսական է. Իրանի ԱՆ
15:53 08-03-2026
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների ընդհանուր թվի շուրջ 30%-ը երեխաներ են, ընդ որում՝ ամենափոքր զոհն ընդամենը ութ ամսական է։
ԱՄԷ-ն առաջին հարվածն է հասցրել Իրանին. իսրայելական ԶԼՄ-ներ
15:30 08-03-2026
Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Իտալիայի վարչապետը պատրաստ է օգնել ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի դեմ պատերազմում․ Թրամփ
15:22 08-03-2026
Շաբաթ օրը Թրամփը հարցազրույց է տվել թերթին՝ Մելոնիին անվանելով «մեծ առաջնորդ» և նշելով, որ Իտալիան անում է հնարավոր ամեն ինչ օգնություն ցուցաբերելու համար։
Իրանը հայտարարել է մի քանի ամերիկացի զինվորների գերեվարման մասին
14:57 08-03-2026
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է մի քանի ամերիկացի զինվորների գերեվարման մասին:
Qatar Airways-ը չեղարկել է այսօրվա բոլոր չվերթերը. երկրի ողջ օդային տարածքը փակ է
14:49 08-03-2026
Երկրի ողջ օդային տարածքը փակ է։
Իրանը հարձակվել է Թել Ավիվի, Հայֆայի և Քուվեյթի թիրախների վրա
14:43 08-03-2026
Իրանի զինվորականները հարձակում են իրականացրել Իսրայելի Հայֆա և Թել Ավիվ քաղաքների թիրախների, ինչպես նաև Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ:
Ուիթքոֆը Ռուսաստանին խնդրել է «Իրանին չտրամադրել հետախուզական տվյալներ»
14:35 08-03-2026
Նրա մոտ կանգնած Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն հստակ չգիտի՝ Մոսկվան նման տեղեկատվություն տրամադրում է Թեհրանին, թե ոչ։
Իսրայելը մասնակի բացել է օդային տարածքը մեկնող չվերթերի համար
14:03 08-03-2026
Իսրայելն Իրանի հետ ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ մասնակի բացել է երկնինքը մեկնող թռիչքների համար, ուղևորներով առաջին չվերթերն այսօր մեկնել են «Բեն Գուրիոն» օդանավակայանից:
Իրանը զգուշացրել է, որ «թունավոր անձրևի» վտանգ կա՝ նավթի պահեստարանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով
13:34 08-03-2026
Նման օբյեկտներում պայթյունները մթնոլորտ են արտանետում թունավոր միացություններ, որոնք կարող են անձրևը թթվային դարձնել, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկը:
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հարցը
13:24 08-03-2026
Հոդվածի հեղինակների խոսքով, դեռևս որոշված չէ՝ այս առաջադրանքը կհանձնարարվի՞ ԱՄՆ-ի, թե՞ Իսրայելի հատուկ նշանակության ուժերին, թե՞ գործողությունը կիրականացվի համատեղ։
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի յոթ նորագույն ռադարների ոչնչացման մասին
13:15 08-03-2026
Հետագայում միջազգային լրատվամիջոցները հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ Իրանի ոչնչացրած ռադարների փոխարինումը կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար:
Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենսիվ մարտական գործողություններ վարել. ԻՀՊԿ
12:50 08-03-2026
Իրանն ի վիճակի է առնվազն վեց ամիս ինտենսիվ մարտական գործողություններ վարել, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նայինին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-
Իսրայելը հարձակումների նոր ալիք է սկսել Իրանի տարածքի վրա
12:35 08-03-2026
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Իրանի տարածքում հարվածների նոր ալիքի մասին։ Այս մասին ասվում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ըստ Bloomberg-ի՝ իրանական կողմը շարքից դուրս է բերել ԱՄՆ ևս մեկ բանալի ռադար՝ 300 մլն դոլար արժողությամբ
12:21 08-03-2026
Այս պատերազմի ընթացքում Իրանը մեթոդաբար շարքից դուրս է բերում Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ստեղծած և նաև Իսրայելի ՀՕՊ-ի կողմից օգտագործվող թանկարժեք ռադարների ցանցը։
ԱՄՆ-ն դատապարտում է Իրանի ԱԹՍ հարձակումը Ադրբեջանի վրա. Պետդեպ
12:06 08-03-2026
Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Իրանի հարձակումը Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ:
Իրանը չի զիջի իր տարածքի ոչ մի թիզը․ Փեզեշքիանը պատասխանել է Թրամփին
11:45 08-03-2026
«Մենք թույլ չենք տա, որ նրանք զավթեն մեր երկրի հողի ոչ մի թիզը»,- ասել է Փեզեշքիանը։
Իրանը կոնսենսուսի է հասել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում
11:23 08-03-2026
Իրանի Փորձագետների խորհուրդը կոնսենսուսի է հասել Իրանի Գերագույն առաջնորդի ընտրության հարցում, հայտարարել է խորհրդի անդամ Մոհամմադ-Մեհդի Միրգբաղերին։
Իրանի քարտեզը կարող է փոխվել պատերազմի ավարտից հետո. Թրամփ
11:04 08-03-2026
Այս մասին Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։