Արտաքին 5 ամիս առաջ - 10:28 28-04-2026

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ. Ռուբիո

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ինչպես արդեն ասացի, նա ևս հազվադեպ է շփվել մեր մարդկանց հետ։ Հիմնականում դրանք անուղղակի բանակցություններ են», - ասել է Ռուբիոն։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում եղել են որոշ ուղղակի շփումներ՝ կապված Իսլամաբադում տեղի ունեցած հանդիպումների հետ։ Հիշեք, իրանական համակարգում երկար ժամանակ գործում էր ամերիկացիների հետ ուղղակի բանակցությունների արգելք:

Բայց ուղղակի շփումները նրանց հետ շատ հազվադեպ են, խիստ գաղտնի և տեղի են ունենում միայն նրանց համակարգի մեկ կամ երկու անձի միջոցով»,- պարզաբանել է պետքարտուղարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում