Վերջերս հաճախակի ենք լսում հաղորդումներ, զգուշացումներ առ այն, որ ինչ֊որ աներևույթ անձինք վարկեր են ձևակերպում քաղաքացիների անունով՝ առանց վերջիններիս գիտության։
Ենթադրենք՝ դա հնարավոր է, սակայն տվյալ դեպքում ինչո՞ւ է տուժողը միայնակ հայտնվում դեմ առ դեմ այդ իրողության, և վերջապես ո՞վ է մեղավոր, ամենազոր բանկե՞րը, թե՞ անօգնական քաղաքացին։
Ներկայացնենք մասնավոր դեպքերից մեկը, երբ քաղաքացի Լ.Լ.֊ն հայց է ներկայացրել ընդդեմ «Էվոկաբանկ» ԲԲԸ֊ի, մինչ այդ էլ իրավապահ մարմիններին՝ պահանջելով հարուցել քրեական գործ իր անունով կնքված 2.1 միլիոն վարկի կապակցությամբ։
Խնամքին ունենալով երկու՝ 19 և 22 տարեկան ուսանող երեխաներ, մայրը պնդում է, որ անգամ դեպքի մասին բանկին ծանուցելուց հետո շարունակում է «Էվոկաբանկից» ստանալ ծանուցումներ` վճարելու ապօրինի վարկի տոկոսները։
Սույն ոաղաքացիական գործի հետագա ընթացքը ևս կլինի լրատվամիջոցի ուշադրության ներքո, սակայն հարցը հետևյալն է. մի՞թե տեխնիկայի զարգացմամբ հագեցված դարում անհնար է գտնել «առեղծվածային զեղծարարներին», ովքեր արդեն բազմաթիվ անձանց պատճառել են վիթխարի վնասներ։