Արտաքին 4 ամիս առաջ - 21:13 27-04-2026

Էրդողանը մերժել է մասնակցել Կիպրոսում ԵՄ գագաթնաժողովին. Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել են մասնակցել ապրիլի 23-24-ը Կիպրոսում կայացած ոչ պաշտոնական ԵՄ գագաթնաժողովին, սակայն Էրդողանը մերժել է հրավերը։

Հունական «SKAI» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քրիստոդուլիդեսը նշել, որ Կիպրոսը փորձում է օգտագործել ԵՄ-ում իր նախագահությունը՝ Անկարայի հետ ունեցած բացը փակելու համար, սակայն թուրք պաշտոնյաները շարունակում են դիմադրել կղզում անցկացվող բարձր մակարդակի գագաթնաժողովներին մասնակցելու հարցում։

Ըստ նրա՝ Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող տարբեր ԵՄ անդամ պետություններ նույնպես ներգրավված են եղել գագաթնաժողովին Թուրքիային հրավիրելու գործընթացում ու դա միտված էր նրան, որ Անկարան խուսափի հրապարակային մերժումից։

Քրիստոդուլիդեսը հայտնել է, որ առաջարկը «ճկուն» էր և ներառում էր ոչ միայն նախագահ Էրդողանի մասնակցությունը առաջնորդների գագաթնաժողովին, այլև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի կամ ընդհանուր գործերի խորհրդի Եվրոպական հարցերով փոխնախարարի մասնակցությունը։ Կիպրոսի նախագահը ընդգծել է, որ իրենց նպատակը ոչ թե վերջնական մերժում ստանալն է, այլ դրական զարգացումներ ստեղծելը և հավելել. «Մենք ստացանք այն ուղերձը, որ դրանք դրական չեն»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը