Արտաքին 6 ամիս առաջ - 21:07 27-04-2026

Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում․ ԶԼՄ

Հունական «Kathimerini» թերթը հրապարակել է «Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում» վերնագրով հոդված։

Նշվում է, որ երկու «դաշնակիցներ»-ի միջև լարվածության նվազեցման գործընթացը, որը գոյություն ունի 2023-ից հնարավոր է, որ ավարտվել է. գրում է ermenihaber.am-ը։

«Հոդվածում նշվում է, որ կառավարության պաշտոնյաները հետաքրքրվում են, թե արդյոք Թուրքիան վերադարձել է այն ռազմավարությանը, որը կրկին լուրջ լարվածություն է առաջացնում Արևելյան Էգեյան ծովում:

Ընդգծվել է, որ Թուրքիայի կողմից միջազգային ջրերում գործող հոլանդական մալուխային փրկարարական նավի գործունեությանը խոչընդոտելը և վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ագրեսիվ արձագանքը քարտեզի հրապարակման վերաբերյալ, որը ցույց է տալիս, թե որ տարածքներում է արվելու ձկնորսություն, ինքնին լարվածության լուրջ սրացում չեն։

Սակայն այս հաջորդական իրադարձությունները հաստատում են Թուրքիայի դիրքորոշումը Լիբիայի հետ իր ծովային սահմանները սահմանող փոխըմբռնման հուշագրի վավերականության վերաբերյալ և այն պնդումը, որ կղզիները չեն կարող կազմել ծովային սահմաններ կամ մայրցամաքային շելֆեր։ Ըստ «Kathimerini»՝ այս դիրքորոշումը հույն պաշտոնյաներին դրդել է մտածել, թե որն է Թուրքիայի հաջորդ քայլը։

Հոդվածում նշվում է, որ Հունաստանի կառավարությունը աշխատում է «երկու հնարավոր սցենարների» վրա։ Առաջին սցենարը դիտարկում է «միգրանտների հոսքը կրկին որպես զենք օգտագործելու հնարավորությունը, իսկ երկրորդը՝ «անհատական ​​​​գործիչներին՝ այս դեպքում՝ ձկնորսներին՝ անուղղակի խթան տալու հնարավորությունը, որպեսզի նրանք անտեսեն սահմանափակումները և բախումներ սկսեն նավատորմի և առափնյա պահպանության հետ»»,- նշում է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը