Արտաքին
Ֆինլանդիան և Շվեդիան, հավանական է, առաջիկայում ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում կկայացնեն
21:23 13-04-2022
Ստոկհոլմը և Հելսինկին երկար ժամանակ պահպանել են չեզոքության քաղաքականությունը, սակայն ուկրաինական պատերազմը ստիպել է նրանց մտածել այս դիրքորոշումը վերանայելու մասին։
Կրեմլը մեկնաբանել է Մեդվեդչուկի փոխանակման առաջարկները
20:34 13-04-2022
Նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հայտարարել է Մեդվեդչուկին Ուկրաինայի տարածքում ձերբակալելու մասին։
Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում. ԵԱՀԿ առաքելություն
19:59 13-04-2022
ԵԱՀԿ առաքելություն Ուկրաինայում, այդ թվում՝ Մարիուպոլում, ռազմական հանցագործությունների ապացույցներ է գտել և մեղքի առյուծի բաժինը բարդել է Ռուսաստանի վրա։
Մակրոնը հրաժարվել է Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությունները ցեղասպանություն որակելուց
19:21 13-04-2022
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «հռետորաբանության էսկալացիան» դժվար թե ծառայի պատերազմի դադարեցման և խաղաղության վերականգնման նպատակին։
Մեծ Բրիտանիան էմբարգո է սահմանում ռուսական պողպատի նկատմամբ
18:54 13-04-2022
ԱԳ նախարարը հավելել է, որ Բրիտանիան նաև արգելք է սահմանում Ռուսաստան քվանտային տեխնոլոգիաների և ժամանակակից նյութերի արտահանման վրա, որոնց «կարիքը Պուտինը շատ ունի»։
Իրանը հերքել է ՌԴ զենք մատակարարելու մասին տեղեկությունը. Կուլեբա
18:13 13-04-2022
Կուլեբան հավելել է, որ Իրանը հանդես է գալիս Ուկրաինայում պատերազմի դեմ:
Նա ՌԴ քաղաքացի չէ. Պեսկովը՝ Մեդվեդչուկին ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու մասին
17:33 13-04-2022
Կրեմլը չի տեսնում ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին գերի ընկած ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու հնարավորություն։
Այս պատերազմը խելահեղություն է. Մակրոն
17:08 13-04-2022
Նա կոչ է արել հետաքննել ռազմական հանցագործությունները, սակայն հրաժարվել է Պուտինին մեղադրել ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության մեջ՝ հետևելով Բայդենին։
Սա երկար գործընթաց է. Հուլուսի Աքարը՝ ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու մասին
16:38 13-04-2022
«Թեև նշված նամակում որոշ դրական տարրեր կան, բայց պետք է զգուշավոր լինել։ Սա երկար գործընթաց է, և մեր ցանկությունն այն է, որ այն դրական ավարտ ունենա»,- ասել է նա։
Կիևից և Մոսկվայից հակասական տեղեկություններ են հաղորդվում Մարիուպոլում ծովային հետևակի ճակատագրի մասին
16:19 13-04-2022
Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ 1026 ուկրաինացի զինվորներ Մարիուպոլում գերի են հանձնվել։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ևս 206 քաղաքացիների և ձեռնարկությունների նկատմամբ
15:49 13-04-2022
Պատժամիջոցների ցուցակում է նաև ԱՖԿ «Սիստեմա»-ի բաժնետոմսերի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը:
Թուրքիան ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայում «անհայտ ծագման թունավոր նյութ» օգտագործելու համար
15:21 13-04-2022
Նշվում էր, որ այդ նյութը իբր բաց է թողնվել անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Փոխհրաձգություն՝ Ղրղզստան-Տաջիկստան սահմանին
14:46 13-04-2022
Բիշքեկը պնդում է, որ պատճառը Տաջիկստանի զինծառայողների ներխուժումն է Ղրղզստանի տարածք՝ 20 մետր խորությամբ։
Պենտագոնը ծրագրում է Կիև ուղարկել ուղղաթիռներ և ամենագնացներ
14:19 13-04-2022
Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը կարող է գնահատվել 750 մլն դոլար:
Ռուսական հատուկ ռազմական գործողության մեջ ներգրավված ուժերի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Դվորնիկովը. BBC
13:59 13-04-2022
Ըստ արևմտյան զինվորականների և հետախուզության տվյալների, ռուսական «հատուկ ռազմական գործողության» մեջ ներգրավված ուժերի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Դվորնիկովը:
«Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայում». Ջո Բայդեն
13:27 13-04-2022
«Ես դա ցեղասպանություն անվանեցի, քանի որ ավելի ակնհայտ է դառնում, որ Պուտինը փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու հնարավորությունը: Դրա ապացույցներն ավելի ու ավելի են շատանում»,- ասել է Բայդենը:
Ուկրաինայում 20 լրագրող է զոհվել
13:06 13-04-2022
Արդեն տևական ժամանակ է կապի դուրս չեն գալիս ևս մի քանի լրագրողներ, սակայն նրանց ճակատագրի վերաբերյալ ստույգ տվյալներ դեռևս չկան։
Ելենա Զելենսկայան ասել է, որ ամսից ավելի է` չի տեսել ամուսնուն
13:00 13-04-2022
«Վլադիմիրն ու նրա թիմը ապրում են նախագահի գրասենյակում։ Ես և մեր երեխաները չենք կարող այնտեղ մնալ, դա շատ վտանգավոր է», ասել է նա:
Թուրքիայի հայ համայնքում խորանում է անհանգստությունը՝ կապված հիմնադրամների ընտրությունների նոր կանոնակարգի հետ
12:44 13-04-2022
Ակտիվանում են խոսակցությունները, որ նոր կարգավորմամբ հայ համայնքին պատկանող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամում գործադիր խորհրդի ընտրություններ չեն անցկացվելու կամ էլ դրանք հետաձգվելու են:
Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները Կիև են մեկնել գնացքով
12:18 13-04-2022
«Միասին մինչև հաղթանակ»,- Twitter-ում գրել է Լիտվայի նախագահը։
Ուկրաինան Օդեսայում ռուսական 10 նավ է ձերբակալել և մտադիր է ազգայնացնել դրանք
12:03 13-04-2022
Ութ չոր բեռնանավերի և երկու լցանավերի սեփականատերերին կասկածում են իրենց գույքի իրական արժեքը թաքցնելու մեջ:
«Աերոֆլոտ»-ի նախկին թոփ-մենեջերը ռուսաստանցի գործարարներին կոչ է արել սաբոտաժի ենթարկել պատերազմին աջակցող գործարքներն ու պայմանագրերը
11:32 13-04-2022
ՌԴ գործարար համայնքի ներկայացուցիչները պետք է գիտակցեն իրենց դերը նախագահ Պուտինի գործողություններին աջակցելու գործում՝ նախքան «Մոսկվայի ռազմական հանցագործությունների մեղսակից» դառնալը, ասել է Պանովը:
Զելենսկին հրապարակել է Պուտինի կնքահոր՝ Մեդվեդչուկի լուսանկարը՝ ձեռնաշղթաներով
11:06 13-04-2022
Մեդվեդչուկը տնային կալանքի տակ էր, սակայն փախել էր փետրվարի 24-ին՝ ռուսական ներխուժման առաջին օրը։
Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգությունից հետո 29 մարդ հոսպիտալացվել է. CNN
10:09 13-04-2022
Ոստիկանությունն այս միջադեպը դեռ չի որակել որպես ահաբեկչություն, սակայն որևէ վարկած չի բացառվում։