Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:25 26-05-2022

ԱՀԿ վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վեհաժողովը հինգշաբթի ընդունել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը դատապարտող բանաձև։

Համաշխարհային գործակալությունների տվյալներով, արևմտյան երկրների առաջարկած բանաձևին կողմ է քվեարկել 88 պետություն, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 53։

Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել հարվածները հիվանդանոցներին և այլ բժշկական հաստատություններին։