Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:00 27-10-2026

«Երկիրը քցվելու է»․ Ալիևի նոր սպառնալիքը, ձերբակալություններ ԵՊՀ-ում

Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 27-ի ամփոփ լուրերը:

«Քաղաքական կոշտ փոխհրաձգություն Ազգային ժողովում՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցի օրը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ոճրագործությունը քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին։
Լևոն Քոչարյանը «կատարյալ սրիկայություն» է անվանել նման պնդումները՝ ընդգծելով, որ այդ օրը, պետական ողբերգությունից զատ, անձնական ողբերգություն է եղել նաև իրենց ընտանիքի համար, քանի որ զոհվածների թվում եղել են իրենց ընտանիքի մտերիմ ընկերները»։

«Անհամաչափ զիջումների և տարանցիկ ճանապարհների ռիսկերը՝ Ազգային ժողովում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ահազանգել է TRIPP նախագծի վավերացման վտանգների մասին։
Պատգամավորի պնդմամբ՝ եթե Հայաստանը շուտ վավերացնի համաձայնագիրը, Ադրբեջանը ստանալու է իրեն անհրաժեշտ ճանապարհը, որից հետո առաջադրելու է նոր, անիրագործելի պահանջներ՝ Հայաստանին զրկելով ապաշրջափակման իրական հնարավորությունից»։

«ԹՐԻՓՓ նախագծի շուրջ թեժ քննարկումները շարունակվում են Ազգային ժողովում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ռազմավարական այս նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանի մտահոգություններին, թե Բաքուն ճանապարհը ստանալուց հետո կհրաժարվի մյուս պայմանավորվածություններից՝ Միրզոյանը նշել է, որ նախագծի երաշխիքը դրա փոխշահավետությունն է բոլոր կողմերի համար։
Նշենք, որ ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի քննարկմանը հատկացվել էր ընդամենը 2 ժամ, ինչի պատճառով հերթագրված 27 պատգամավորներից հարց տալ հասցրել են միայն երեքը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին