Արտաքին 4 տարի առաջ - 18:44 26-05-2022

Իրանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներին 7 ժամ պահել են փակի տակ. Mash

Մինվոդիից Դուբայ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Իրանում։ Ուղևորներին յոթ ժամ պահել են առանց սննդի և ջրի, քանի որ նրանք չեն ունեցել այդ երկրի վիզաներ, հաղորդում է Mash Telegram ալիքը։

Ենթադրվող վայրէջքից մոտ 50 րոպե առաջ օդանավի հաստ ապակիները քրտնակալել են, և թթվածնային դիմակները դուրս են ընկել։ Պարզվել է, որ շարժիչներից մեկից սկսել է ծուխ բարձրանալ, ինչի պատճառով վթարային վայրէջք է կատարվել Իրանում։

Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից և 7 ժամ փակել սենյակում՝ առանց սննդի և ջրի, քանի որ նրանք չեն ունեցել Իրան մուտք գործելու վիզա:

Թեհրանի օդանավակայանի աշխատակիցները ռուսներին բացատրել են, որ իրենք գտնվում են երկրում անօրինական կերպով, ինչի պատճառով էլ փակվել են հաստատության մեջ։ Որոշ ժամանակ անց նրանց թույլ են տվել գնալ սրճարան, քանի որ ուղևորների մեջ եղել են երեխաներ և տարեց մարդիկ։ Բոլոր տուժածներին այլ ինքնաթիռով ուղարկել են Դուբայ։

Ուղևորները մտադիր են դիմել դատարան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում