Ներքին 2 տարի առաջ - 16:29 07-01-2024

Պիտի քարշ գալ վարչապետի ոտքերի տակ, որ պարտքը փակի. Էդգար Ղազարյանը` Արմավիրի նախկին մարզպետի մասին

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը: Կառավարությունը որոշումներ է կայացնում կառավարության նիստերի ժամանակ։

2024 թվականին գումարվել է ՀՀ կառավարության միայն մեկ նիստ, 2024 թվականի հունվարի 4-ին, որի ժամանակ դպրոցական մարզադահլիճների կախիչների պատճառով պաշտոնից ազատվել են ՀՀ կառավարության ենթական քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատուրյանը։

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված է 2024 թվականի հունվարի 5-ի մեկ այլ որոշում, համաձայն որի պաշտոնից ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Հատկանշական է, որ հունվարի 5-ին ՀՀ կառավարություն նիստ տեղի չի ունեցել, հետևաբար հարց է առաջանում, թե ինչպես է մարզպետն ազատվել զբաղեցրած պաշտոնից՝ առանց կառավարության որոշմամբ։ Ակնհայտ է, որ մարզպետին պաշտոնից ազատման որոշումը կայացրել է ոչ թե կառավարությունը, ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ, այլ վարչապետը, ինչի իրավունքը նա չունի։

Անիմաստ է այս ակնհայտ ենթադրյալ հանցագործության համար հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը, որոնք ձիգ և կազմ պատրաստ դիմավորում էին Նիկոլ Փաշինյանին ՀՀ Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ և քարշ էին գալիս նրա հետևից հանրակրթական դպրոցի հանդերձարաններում ու մարզադահլիճներում։

Այդ հանցանքի իրավական գնահատականը կտրվի հետագայում՝ քրեական բազմաթիվ գործերի հետ միասին։

Հատկանշական է նաև, որ հունվարի 5-ին պաշտոնից ազատված ՀՀ Արմավիրի մարզպետը հունվարի 6-ին շարունակում էր ուղեկցել Նիկոլ Փաշինյանին` Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ։ Փաստորեն, մարզպետին չեն ասել իր ազատման մասին, կառավարության կայքը չի նայել։ Նա հավանաբար միայն մի բան է հիշում, որ հիփոթեքով բնակարան է ձեռք բերել Երևանում, ուստի անգամ պաշտոնազրկվելուց հետո, պիտի քարշ գալ վարչապետի ոտքերի տակ, որ պարտքը փակի։

Պարույր Սևակն ասում է. «Չեմ հարգում շանն էլ, որին չար տերն անտեղի տեղը որքան ծեծում է, այնքան նա լիզում տիրոջ ոտքերը, իրեն տրորող, ջարդող ոտքերը և կծելու տեղ լոք կաղկանձում է»»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում