Արտաքին
Անկարան հույս ունի, որ Երևանն անպատասխան չի թողնի իր և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը
18:26 06-12-2022
Աքարի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանում երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնվեն՝ մասնավորապես բացվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։
Վրաստանի նախագահի խոսքով՝ Թբիլիսին աջակցում է Կիևին իր հնարավորությունների սահմաններում
17:23 06-12-2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը լիակատար համերաշխություն ունի Ուկրաինայի հետ և աջակցում է նրան իր հնարավորությունների սահմաններում։
Թուրքիայում F-5 կործանիչը վթարի է ենթարկվել
16:57 06-12-2022
Թուրքիայի Կոնյա քաղաքում վթարի է ենթարկվել այդ երկրի ռազմաօդային ուժերին պատկանող F-5 տեսակի կործանիչը։
Էրդողանը և Ալիևը շնորհավորել են թուրք-ադրբեջանական զորավարժություններին
16:36 06-12-2022
Ալիևը, շնորհավորելով զինվորական անձնակազմին «Եղբայրական բռունցք» զորավարժությունները համարել է թուրք-ադրբեջանական միասնության հերթական դրսևորումը։
Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպումը Երևանում անցկացնել
16:10 06-12-2022
Ադրբեջանի մեջլիսի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը առաջարկել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացնել Երևանում։
Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները միասին հետևել են Իրանի սահմանի մոտ համատեղ զորավարժություններին
15:07 06-12-2022
Զորավարժությունների ընթացքում, հաշվի առնելով ժամանակակից մարտ վարելու եղանակները, իրականացվում են տարբեր առաջադրանքներ:
Բոլթոնը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, եթե դա կխանգարի Թրամփի վերընտրմանը
14:36 06-12-2022
Բոլթոնը դիտարկում է ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, եթե դրա միջոցով հնարավոր կլինի թույլ չտալ Դոնալդ Թրամփին վերընտրվել:
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «Հայաստանը խելքի կգա» և կշահի նախագծերից, «որոնք կանցնեն այդ երկրով»
14:12 06-12-2022
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել են Հայաստանի տարածքում:
Պատերազմի սկզբից զոհվել է Ուկրաինայի 6 702 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
13:04 06-12-2022
Ուկրաինայի իշխանությունների եւ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նոյեմբերին զոհվել է 134, վիրավորվել 446 խաղաղ բնակիչ։
Պուտինն ստորագրել է օրենք ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին
12:42 06-12-2022
ԼԳԲՏ քարոզչության արգելքի խախտումը նախատեսում է 400 հազար ռուբլի տուգանք, ինչպես նաև 5 մլն ռուբլի իրավաբանական անձանց համար։
Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել հակաիրանական բոլոր պատժամիջոցները. Լավրով
12:04 06-12-2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Միացյալ Նահանգներին չեղարկել բոլոր հակաիրանական պատժամիջոցները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը
11:46 06-12-2022
Ստանիսլավ Զասն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը։
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են
11:25 06-12-2022
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Netflix-ի սերիալում ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները ներկայացվել են որպես Հայաստան
11:12 06-12-2022
Հաղորդվում է, նշված քարտեզը ցուցադրվել «Պեպսի, որտեղ է իմ ինքնաթիռը» սերիալի առաջին դրվագում։
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ասադ-Էրդողան հանդիպման համար
10:56 06-12-2022
Մենք միշտ պատրաստ ենք ընդառաջ գնալ ինչպես մեր սիրիացի ընկերներին, այնպես էլ թուրք գործընկերներին։
Կանադան 11 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայում ականազերծման սարքավորումների համար
10:20 06-12-2022
Ըստ հրատարակության՝ այս քայլը կօգնի Կիևին ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և մաքրման գործում։
Կուրսկի օդանավակայանն ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել
09:41 06-12-2022
Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Կուրսկի օդանավակայանի տարածքում այրվել է նավթի պահեստավորման բաքը։ Տուժածներ չկան։
Իրանի և Ադրբեջանի միջև լարումը դեռևս որոշակիորեն կպահպանվի․ ադրբեջանագետ
23:17 05-12-2022
Սա, ըստ մասնագետի, առավելապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությամբ։
Ռուսաստանում առաջարկել են «մոբիլիզացնել» շներին՝ պատերազմին մասնակցելու համար
22:27 05-12-2022
Ես առաջարկում եմ վարժեցնել այս շներին տանկերը պայթեցնելու համար։
Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
21:19 05-12-2022
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։
Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանն ինքնուրույն է կարգավորել Արցախյան հակամարտությունը
20:55 05-12-2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը խելացի կգտնվի և կօգտվի այն նախագծերից, որոնք անցնելու են իր տարածքով։
Պուտինը մեքենայով անցել է ահաբեկչությունից հետո վերականգնված Ղրիմի կամրջով
20:33 05-12-2022
Պետության ղեկավարը նստել է ղեկին և անձամբ մեքենայով անցել կամրջով։
Ռուսական աղբյուրը հայտնել է, որ Վաշինգթոնը ցանկանում է վերականգնել Իրանի միջուկային համաձայնագիրը
17:59 05-12-2022
Պաշտոնյան հայտնել է, որ ժամանակ առ ժամանակ Վաշինգթոնից հայտարարություններ են հնչում, որոնք կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի հավատարմությունը։
Լավրովը հայտնել է «3+3» ձևաչափով նոր հանդիպման նախապատրաստման մասին
17:30 05-12-2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստվում, և ներկայումս հստակեցվում են հանդիպման ժամկետները։