Արտաքին 3 տարի առաջ - 20:55 05-12-2022

Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանն ինքնուրույն է կարգավորել Արցախյան հակամարտությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը խելացի կգտնվի և կօգտվի այն նախագծերից, որոնք անցնելու են իր տարածքով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Չավուշօղլուն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հարցին և էներգետիկ նախագծերին։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ «Հայաստանը հասկացել է, որ 30 տարի ճիշտ ուղղով չի գնացել»։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ Ադրբեջանն ինքնուրույն լուծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ «Մենք ականատես եղանք, որ Ղարաբաղի հարցը սառեցված հակամարտություն չէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ լուծել այն, Ադրբեջանն ինքը լուծեց այդ հարցը»,- ասել է նա։

Չավուշօղլուն նաև հավելել է, որ ինչպես Ղարաբաղյան հակամարտությունը, որը «կարգավորվեց Ադրբեջանի հաղթանակով», տարածաշրջանում կան այլ հակամարտություններ, որոնց լուծման ուղիները սառեցված են։

Ձեզ գուցե հետաքրքրի