Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:46 06-12-2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը

Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին Հավաքական անվտանության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց Հայաստանի համար։ Ինչպես փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նախօրեին Մոսկվայում կայացած կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։

«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում մշակվել է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի և մեր կազմակերպության օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ: Այս աշխատանքի արդյունքում պատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում»,- ասել է նա։

Ստանիսլավ Զասն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը։ «Հուսով եմ, որ որոշ վերանայումներից հետո մենք կստորագրենք այս որոշման նախագիծը և կձեռնարկենք այդ միջոցները։ Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանի համար»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Վերջինս նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով, չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին, բոլոր պետությունները միակարծիքեն, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։

«Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մի շարք՝ վեց կետ, որոնք հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից, միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ»,- պարզաբանել է նա։

Զասը հավելել է, որ փաթեթը լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական ​​աշխատանք՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու և դիտորդական առաքելության ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու համար։ Նրա խոսքով՝ առաքելությունն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ դժվարին վայրերում, և դա թույլ կտա անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Զասի համոզմամբ՝ դա ռազմատեխնիկական օգնության տրամադրումն է։

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի արդյունքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, որով պետք է Հայաստանին օգնություն տրամադրվեր։




Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին