Արտաքին
Հուլուսի Աքարը չեղարկել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի հանդիպմանը
18:11 14-02-2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չեղարկել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ կապված երկրաշարժի հետևանքների վերացման հետ։
Բայկոնուրում միանվագ գումար կվճարեն կամավոր հիմունքներով ուկրաինական ռազմաճակատ մեկնողներին
17:30 14-02-2023
Ավելի վաղ Ռուսաստանի տարբեր շրջանների իշխանությունները նույնպես միանվագ վճարումներ են առաջարկել Ուկրաինա կամավոր մեկնող անձանց համար։
Իրանը և Չինաստանը համագործակցության 20 փաստաթուղթ են ստորագրել
16:50 14-02-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Չինաստան կատարած այցի շրջանակներում Թեհրանը և Պեկինը համագործակցության քսան փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
ՀԱՊԿ-ն ունի ընդլայնման հնարավորություն և բարեկամական երկրները կարող են միանալ կազմակերպությանը․ Սիդորովը՝ ՀԱՊԿ-ի ընդլայնման մասին
16:00 14-02-2023
ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ունի ընդլայնման հնարավորություն և առկա են բոլոր հեռանկարները, որպեսզի բարեկամ երկրները միանան կազմակերպությանը։
Էրդողանն անգամ այս իրավիճակից կարող է օգուտներ քաղել․ Բագրատ Էստուկյան
15:36 14-02-2023
Նա միշտ շահագործել է տուժած լինելու հանգամանքը։
Կիևի կողմից օտարերկրյա վարձկանների ներգրավումը չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, միայն կերկարաձգի մարտերը․ Պեսկով
15:15 14-02-2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից օտարերկրյա վարձկանների ներգրավումը ռազմական գործողություններին չի կարող փոխել հատուկ ռազմական գործողության ընթացքը։
Աղետի ժամանակ ընտրությունների մասին խոսելը վիրավորանք է մեր մահացածների հիշատակին․ Էրդողանի կուսակցությունը չի քննարկել ընտրությունները հետաձգելու հարցը
14:30 14-02-2023
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը հայտարարել է, որ իշխանությունները դեռևս չեն քննարկել երկրում կայանալիք ընտրությունները հետաձգելու հարցը։
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են Հայաստանի թիկունքին կանգնել
13:57 14-02-2023
Իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում մնում է բարդ և լարված։
Ալիևն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին
13:50 14-02-2023
Հայաստանում ռուս դիվանագետը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Չավուշօղլուն հերքել է երկրաշարժի ֆոնին Սիրիայից Թուրքիա փախստականների հոսքի մասին պնդումները
13:50 14-02-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Մարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների ֆոնին Սիրիայից Թուրքիա փախստականների հոսքի մասին տեղեկությունները։
Ցուցաբերում ենք համերաշխության ամենաբարձր մակարդակը՝ որպես նույն Աստծո զավակներ․ Քըլըչը մեկնաբանել է Ռուբինյանի գրառումը
13:22 14-02-2023
Սա այն օրն է, երբ բոլորս մի կողմ ենք դրել էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը։
ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում
13:05 14-02-2023
Եզրափակիչ փուլում Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունների անցկացում։
Հայաստանից ևս 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա
13:02 14-02-2023
Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Թուրքիայում փլատակներից ավելի քան 8000 մարդ է ողջ դուրս բերվել․ Էրդողան
13:00 14-02-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո փլատակներից ողջ է դուրս բերվել ավելի քան 8000 մարդ։
Սիրիայում որոնողափրկարարական սարքերի բացակայության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ են առաջ գնում
11:05 14-02-2023
Սիրիայում երկրաշարժից տուժած շրջաններում անօթևան մնացած անձանց հստակ թիվը հայտնի չէ։
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Բելառուս մեկնելուց
10:04 14-02-2023
Փետրվարի 13-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ Բելառուս մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին խորհուրդ է տրվել հեռանալ։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի անդամները քննարկել են Ադրբեջանի կողմից Ամերիկայի տարբեր շրջաններում իրականացվող հակահայկական քարոզչությունը կանխելու քայլերը
09:50 14-02-2023
«Ատելության խոսքը կարող է հանգեցնել բռնության, ուստի մենք պետք է պայքարենք դրա դեմ ամեն հնարավորության դեպքում»,- ասել է Բոսեն։
Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար
09:19 14-02-2023
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Թուրքիայում վճարում են սեյսմակայունության համար ու քաշում ավերածությունների ծանր բեռը․ փորձագետ
23:08 13-02-2023
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ, վերլուծաբան Վանատուր Շերենցը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսի տարածքը
22:00 13-02-2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկրի տարածքը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
Թուրքիայում համապետական ընտրությունները կարող են հետաձգվել
21:00 13-02-2023
Թուրքիայում այս տարի կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել։ Այս մասին նշվում է թուրքական TGRT Haber լրատվականում հրապարակված հոդվածում։
Ադրբեջանն ու Իտալիան քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ Ալիև
20:00 13-02-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքը շատ կարևոր իրադարձություն է և նախագիծ, որը զգալիորեն կամրապնդի իտալա-ադրբեջանական բարեկամությունը։
Բաթումի ափերի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել
19:35 13-02-2023
Վրաստանի Սև ծովի ափամերձ Բաթում քաղաքի ափին ականի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է վրացական Rustavi-2 հեռուստաալիքը։
Ռուսաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել
18:38 13-02-2023
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են համագործակցության հուշագիր են ստորգրել։