Արտաքին
Բուլղարացի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը
23:50 19-01-2023
Բուլղարացի պատգամավոր Անխել Ջամբազկին Twitter-ի իր էջում Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Արցախի շրջափակումը և աջակցություն է հայտնել արցախցիներին։
Վրաստանը չեզոք և անաչառ միջնորդ է հայ-ադրբեջանական հարաբերություններում. Ղարիբաշվիլի
21:05 19-01-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Վրաստանն իսկապես չեզոք և անկողմնակալ միջնորդ է։
Թուրքիայի բնակչության կարծիքով՝ Հայաստանը շարունակում է սպառնալիք ներկայացնել
20:49 19-01-2023
Ստամբուլի Քադիր Հաս համալսարանը հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ամենամյա հարցման արդյունքները։
Իրանը ցավակցություն է հայտնել հայ զինծառայողների մահվան կապակցությամբ
19:56 19-01-2023
Իրանի ԱԳՆ-ն ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։
Եվրոպական խորհրդարանն Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև է ընդունել
17:45 19-01-2023
Եվրոպական խորհրդարանը Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ հետևյալ համատեղ բանաձև է ընդունել:
Զելենսկին վստահ չէ, որ Պուտինը ողջ է, Կրեմլն արձագանքել է հայտարարությանը
17:16 19-01-2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վստահ չէ, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջ է։
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան ձգտում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում
16:50 19-01-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ձգտում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում, բայց ամեն ինչ չէ, որ կախված է իրենից։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ
16:33 19-01-2023
Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին։
Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել
16:30 19-01-2023
Իրանի Իսլամական Հանրապետության ու Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր է ստորագրվել:
Թեհրանն ընդգծում է Մոսկվայի հետ ձեռքբերված երկկողմ պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը
15:30 19-01-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հետ
Ադրբեջանը Հայաստանից փոխհատուցում է պահանջում «շրջակա միջավայրի ոչնչացման համար»
15:00 19-01-2023
Ադրբեջանը Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պաշտպանության Բեռնի կոնվենցիայի համաձայն Հայաստանի դեմ սկսել է առաջին միջպետական արբիտրաժային գործընթացը։
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսությունը վերսկսվի. Փրայս
14:31 19-01-2023
Միացյալ Նահանգների պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վերսկսմանը։
Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործով. Չավուշօղլու
14:08 19-01-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը պետք է գործնականում ապացուցի իր անկեղծությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը
13:00 19-01-2023
Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։
Սարսափելի կոռուպցիան այս կասպյան պետության հավերժական աղքատության և կործանման երաշխիքն է․ Լապշին
12:10 19-01-2023
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանի նախկին փոխվարչապետն այդ երկրի պետբյուջեից գողացել է մեկ միլիարդ դոլար և գումարը փոխանցել է իր որդու բանկային հաշվին։
ԵԽ պատգամավորն արձանագրում է՝ Բերձորի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովումն Ադրբեջանի պարտավորությունն է
10:08 19-01-2023
Երկու երկրները պետք է շարունակեն երկխոսությունն՝ առանց տևական խաղաղությունը վտանգելու։
Մարինա Կալյուրանդն Ադրբեջանին կոչ արեց բացել Բերձորի միջանցքը և դիմեց իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներին
09:51 19-01-2023
Ելույթի վերջում Կալյուրանդը դիմեց Ադրբեջանի այն պաշտոնյաներին, ովքեր՝ նրա խոսքով «վհուկների որս» են սկսել անձամբ իր դեմ:
ԵԽ-ն խստորեն պահանջում է անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը Բերձորի միջանցքով
22:51 18-01-2023
CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:
Ղարաբաղում մեզ փորձեցին անհարմար վիճակի մեջ դնել. Էրդողան
20:00 18-01-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ որոշ շրջանակներ Թուրքիային փորձել են Արցախում անհարմար իրավիճակի մեջ դնել։
Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
18:29 18-01-2023
«Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը»,- ընդգծել է Շալենբերգը:
Պոլսո Հայոց պատրիարքարանը համայնքի անդամին բանադրելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
18:02 18-01-2023
Պոլսո Հայոց պատրիարքարանը պոլսահայ համայնքի անդամ Լևոն Գագաչյանին բանադրելու (եկեղեցու շարքերից հեռացնել-խմբ) վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին պնդում է, որ Բերձորի միջանցքը բաց է
17:40 18-01-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն արձագանքել է Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հրապարակմանը։
Հայաստան առաքելություն ուղարկելու վերաբերյալ ՀԱՊԿ հռչակագիրը չի ընդունվել, քանի որ Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանին ուղղված խիստ դատապարտում լիներ. Լավրով
17:13 18-01-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել է, թե ինչու չի ընդունվել Հայաստան առաքելություն ուղարկելու մասին ՀԱՊԿ հռչակագիրը։
Ալիևը պնդել է, որ Հայաստանը «մանիպուլացնում է» Բերձորի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները
16:43 18-01-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է Բերձորի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները մանիպուլացնելու մեջ։