ՌԴ մասնագետները մշակում են 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Սննդի խտանյութերի արդյունաբերության և մասնագիտացված սննդի տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի տիեզերական սննդի բաժնի վարիչ Անդրեյ Վեդերնիկովը։
«Առայժմ սա և՛ գաղափար է, և՛ որոշ տեխնիկական բնութագրերի ստեղծում, որոնք կարող են զարգանալ ինչ-որ բան վերարտադրելու տեխնիկական բնութագրի մեջ։
Այսինքն՝ սա պարզապես տպիչ չէ, որն արդեն գոյություն ունի, այլ մենք պետք է հաշվի առնենք, որ սա անկշռություն է, և այն զանգվածը, որից կարելի է ինչ-որ բան պատրաստել, պետք է ունենա երկար պահպանման ժամկետ և պահվի առանց սառնարանային պայմանների։
Հետևաբար, սա դժվար զարգացում է, և մենք դեռ նոր ենք այն սկսում», – կիսվել է նա։
Վեդերնիկովը նշել է, որ տեխնոլոգիան նախ կփորձարկվի Երկրի վրա, ապա կուղարկվի տիեզերք։