Ներքին 16 րոպե առաջ - 11:15 21-11-2026

Մինչև տուն ենք հասնում, դաս անելու ժամանակ էլ չի մնում․ էջմիածնեցի ուսանողները ժամերով սպասում են տրանսպորտին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են էջմիածնեցի ուսանողները երեկոյան ժամերին ցրտին կանգնած Մատենադարանի կանգառում սպասում իրենց երթուղայինին։ Եթե նախկինում գործում էր հստակ ժամանակացույց, և ուղևորներն անմիջապես նստում էին կայանված տրանսպորտն ու ուղևորվում տուն, ապա այժմ ֆիքսված ժամեր չկան։ Հատկապես երեկոյան խցանումների պայմաններում կանգառում սպասող քաղաքացիների համար անորոշ է, թե երբ կժամանի իրենց տուն տանող միկրոավտոբուսը և քանի ժամ անց տեղ կհասնեն։

Oragir.News-ի հետ զրույցում հավաքված քաղաքացիները փաստում են, որ եթե առաջ դրսում չէին սպասում, ապա հիմա ժամերով կանգառում մրսում են։

«Միակ խնդիրը ժամանակի կորուստն է և տուն հասնելը։ Մինչև տուն եմ հասնում, դաս անելու ժամանակ էլ չի մնում. այնքան հոգնած ենք լինում, որ միանգամից քնում ենք, որպեսզի առավոտյան նույն երթուղով ու կրկին ուշացումներով Երևան գանք»,- նշում է ուսանողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյությում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված