Ներքին 3 տարի առաջ - 13:00 07-10-2023

Գծում 4 հատ ավտոբուս է մնացել, ժամերով սպասում ենք․ Երևանի նոր ավտոբուսները շարքից դուրս են գալիս

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նոր գնված ավտոբուսները հերթով շարքից դուրս են գալիս, ինչի հետևանքով երթուղի չեն կարողանում դուրս գալ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով քարոզարշավի ժամանակ կռիվ էր տալիս, թե ավտոբուսները կառավարությունն է բերել, ոչ թե Հայկ Մարությանը, այսօր չգիտես ինչու չի անդրադառնում նշված խնդրին և նույն ոգևորությմաբ խնդիրը վերցնում իր և իր թիմակիցների վրա։

Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ ժամերով կանգառներում տրանսպորտի են սպասում, իսկ դրանք այնքան լիքն են լինում, որ չեն կարղանում նստել։

«Վարորդներին ասում ենք՝ էս ի՞նչ վիճակ է, մեղք չի՞ էս ժողովուրդը, ժամերով սպասում են, գալուց էլ անգամ կանգնելու տեղ չի լինում, պատասխանում են՝ ձեր բողոքները հայտնեք քաղաքապետարանին, մենք մեր ժամով քշում ենք, որ ավտո չկա, ի՞նչ անենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ այսօր մեզ հետ զրույցում դժգոհեց, որ ժամերով սպասել է 77 համարի ավտոբուսին, երբ այն ժամանել է, վարորդը ներողություն է խնդրել և ասել է՝ գծում շատ քիչ մեքենաներ են մնացել։

«Ասացի՝ ժամերով սպասում ենք, աշխատանքից ուշանում ենք, այսպես ո՞նց կլինի, վարորդը պատասխանեց՝ տիկին ջան, գծում ընդամենը 4 հատ ավտոբուս է մնացել, բոլորը փչացել են, գարաժում կանգնած են․․․»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ բողոքները քաղաքացիների կողմից բազմաթիվ են, սակայն, հաշվի առնելով, որ այսօր ոչ աշխատանքային օր է, Երևանի քաղաքապետարանից պարզաբանում կփորձենք ստանալ երկուշաբթի օրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»