Ձեր առջև երեք տարբեր քաղաքական ուժեր ներկայացուցիչներ են նստած, երեք տարբեր ուժեր՝ տարբեր պատկերացումներով, թե ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը: «Հայաստան» դաշինքի ներսում էլ պատկերացումները տարբեր են գործող Սահմանադրության մասով: Նախագահ Քոչարյանը կարծել է, որ սա լավ Սահմանադրություն չի ու կարող է խնդիրներ ստեղծել ապագայում:
Այս մասին երիտասարդների հետ համախմբված ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Այն պրոցեսը, որ հիմա կա, Սահմանադրության վերաբերյալ պատկերացումների մասին չի, այլ ընդամենը ադրբեջանական պարտադրանքով մի բան են ուզում հիմա փոխել: Երբ որ պահը գա՝ այս իշխանության հեռացումից հետո, Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել»,- նշեց նա:
Տեսանյութ: