ԱՄՆ-ը մինչև դեկտեմբերի 1-ը կարող է որոշում կայացնել Եվրոպայում իր ռազմական ներկայության հետագա պահպանման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբին։
«Մենք դեռ հուսով ենք, որ կհասցնենք մինչև դեկտեմբերի 1-ը նախարարի դատին ներկայացնել առնվազն վերջնական տարբերակը, ինչից հետո նա խորհրդակցություններ կանցկացնի մեր կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Քոլբին։
Նա հավելել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պարբերաբար տեղեկացվում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության հարցի վերանայման ընթացքի մասին և ուշադրությամբ հետևում է իրավիճակի զարգացմանը։ Քոլբին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը նույնպես առանցքային դեր է խաղում այս քննարկումներում։