Սպորտ 23 րոպե առաջ - 22:38 16-11-2026

ՀՖՖ-ն չի մերժել Սևիկյանի թիմի խնդրանքը

Իսպանական «Սուետայի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը լքել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ճամբարը և մասնակցել է իր ակումբի խաղին:

ՀՖՖ-ն հայտնել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում Երևանից մեկնել է Ռիգա, որտեղ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում մրցել է Լատվիայի հավաքականի հետ:

Էդգար Սևիկյանը չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում: Փոխարենը նա «Սուետայի» կազմում մասնակցել է է «Տեներիֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգա-2-ի 14-րդ տուրի խաղին:

«Սուետան» հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ Սևիկյանը վերադառնա ակումբ։ ՀՖՖ-ն չի մերժել։