Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:10 13-08-2025

Ալիևին բարդ է լինելու մերժել Թրամփի այդ խնդրանքը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Համատարած տեղեկատվական և քարոզչական աղմուկի մեջ շատ բարդանում է առողջ, օբյեկտիվ վերլուծության շուրջ քննարկում ծավալելը։

Ինձ համար առանձնակի ցավալի ու մտահոգչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում մեր գերիների վերադարձի շուրջ։ Հատկապես Թրամփի կողմից դրա մասին խոսելուց հետո, ես ավելի քան վստահ եմ՝ որոշակի համառ աշխատանքը չի կարող անարդյունք մնալ։ Ես դրա մասին շարունակ գրում էի նաև հանդիպումից առաջ։ Եկեք ընդունենք, որ շատ դժվար է պատկերացնել խաղաղություն այն պայմաններում, երբ մեր հայրենակիցները անցնում են շինծու «դատավարությունների» միջով, որտեղ գլխավոր մեղադրանքը հենց ՀՀ-ի դեմ է։ Ընդ որում, օգոստոսի 8-ի հանդիպումից հետո այդ շինծու «դատավարությունները» շարունակվում են։

Զարմանալի չէ, որ Թրամփի՝ 23 հայ քրիստոնյա գերիների ազատ արձակման պահանջով Ալիևին դիմելու տեսանյութից հետո, լռություն է նաև ադրբեջանական դաշտում։

Այո, Ալիևին բարդ է լինելու մերժել Թրամփի այդ խնդրանքը կամ պահանջը։ Դրա համար պետք է հասնել նրան, որ այդ պահանջը հստակ դրվի Ալիևի առաջ։ Ես շատ կուզեի, որ հենց այդ հարցի շուրջ քննարկումը գերակա լիներ հանրային դաշտում, քանի որ դա իսկապես կարևոր քայլ կլիներ հնարավոր խաղաղության կառուցման ճանապարհին․․․»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին