ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը զսպվածություն է ցուցաբերում ուկրաինական հակամարտությունում, թեև կարող էր շատ ավելի կոշտ գործել:
«Կարծում եմ՝ նա մի փոքր զուսպ է։ Կարող էր ավելի կոշտ գործել, անկեղծ ասած՝ շատ ավելի կոշտ», - ասել է Թրամփը լրագրողներին։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը կրկին համոզմունք է հայտնել, որ Պուտինը շահագրգռված է ուկրաինական հակամարտության ավարտով: