Սպորտ 10 րոպե առաջ - 20:36 16-11-2026

Վահան Բիչախչյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել լեհական «Լեգիայի» կազմում։

«Լեգիան» ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթել է լեհական «Գրոդզիսկին»: 27-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է Վարշավայի թիմի երկրորդ գոլը։

Նախորդ խաղում՝ Լեհաստանի առաջնության 14-րդ տուրում Բիչախչյանը գրավել էր «Ռակուվի» դարպասը։

Վնասվածքից ապաքինվելուց հետո վերջերս խաղադաշտ վերադարձած Վահան Բիչախչյանը բաց էր թողել Հայաստանի հավաքականի՝ նոյեմբերի 12-ի ու 15-ի խաղերը։ Ըստ ՀՖՖ-ի՝ կիսապաշտպանը դեռ լիարժեք մարզավիճակ չի հավաքել ազգային հավաքականում խաղալու համար։